Լրահոս

21.03.2009 16:24


Վահե Դավթյան. «Գնացքների 7 վագոնների շեղումը առաջին հերթին կախված է նրանց ոչ հավասարաչափ բարձման հետ»

Մարտի 16-ին «Հրազդան-Սոլակ» երկաթուղային տեղամասում բեռնատար վագոններ էին շրջվել։ Տեղեկությունների համաձայն, վթարի պատճառ է հանդիսացել գծի անսարքությունը։

- Գնացքների 7 վագոնների շեղումը առաջին հերթին կախված է նրանց միակողմանի, ոչ հավասարաչափ բարձման հետ։ Գծի անսարքություն բնականաբար կա, սակայն 2009թ.-ի ծրագրի շրջանակներում սպասվում են վերանորոգման ծրագրեր- «7 օր»-ին այս կապակցությամբ պարզաբանումներ է տվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլո խոսնակ Վահե Դավթյանը։

Հավաստի աղբյուրներից մենք տեղեկացանք, որ օրերս մի քանի երկաթուղային ցիստեռն էլ շրջվել էր «Երևան» կայարանում։ Այդ մասին Վահե Դավթյանից ոչինչ ճշտել չհաջողվեց։

Այս խորագրի վերջին նյութերը