Լրահոս

31.03.2011 12:05


Ազգագրագետ. «Որպես ազատության համար պայքարող մարտիկի՝ մեր աջակցությունն ենք հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին»

Ազգագրագետ. «Որպես ազատության համար պայքարող մարտիկի՝ մեր աջակցությունն ենք հայտնել  Րաֆֆի Հովհաննիսյանին»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի  Հովհաննիսյանին աջակցելու էին գնացել մի շարք մտավորականներ, հասարակական–քաղաքական գործիչներ, իսկ  երեկ, երբ նա հայտարարեց հացադուլից դուրս գալու մասին, միջոցառմանը մասնակցում էին նաև «Կարին» ազգագրական համույթի անդամներն ու  ղեկավարը՝ ազգագրագետ Գագիկ Գինոսյանը։

«7օր»–ի հետ զրույցում Գինոսյանն ասել  է, թե որպես ազատության  համար պայքարող մարտիկի՝ իրենք Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցություն են հայտնել։

–Ես իր ծրագրերից տեղյակ չեմ և չգիտեմ, թե ինչպես է շարունակվելու պայքարը։ Մենք  ուղղակի,  որպես ազատության համար  պայքարող մարդու և մի մարդու, որի շնորհիվ մենք վերականգնել ենք երեք մեռած հայկական պար, և ընդհանրապես՝ որպես ազատության, արդարության համար պայքարող մարդու, և նորանկախ պետությունում այդպես էլ  արժան չստացած հայ մշակույթի կայացման համար  ներդրած ավանդի համար,  և իմ խմբին մշակութային առումով աջակցլեու համար՝ արժանին մատուցեցինք։ Մենք  ընդամենը ներկայացրեցինք այն պարերը, որոնք վերականգնվել են Րաֆֆի  Հովհաննիսյանի ջանքերով և օգնությամբ,–ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի նկատմամբ ծաղրանքով  արտահայտվող և քամահրանքով վերաբերվող  մարդկանց, հատկապես ընդդիմադիր  թևից՝  Գագիկ Գինոսյանն ասել է, թե եթե ձեռ առնելու  խնդիր դրվի, ապա յուրաքանչյուրի քայլն էլ կարել է ձեռ առնել։

Ես, անկեղծ  ասած, չեմ հասկանում, թե ինչին են քամահրանքով վերաբերվել։ Նորմալ մարդկանց մոտ ամեն մեկը պայքարի իր ճանապարհն ունի։ Ես, ասենք, իմ մշակույթի միջոցով եմ պայքարում՝ չթողնելով ուծանալու հայ մարդուն։ Հիմա ամեն մեկն իր  պայքարի ճանապարհն ունի և ինքն է որոշում, թե որն է ճիշտ միջոցը։ Կարծում եմ, որ պետք է հարգել յուրաքանչյուրի տեսանկյունը, և եթե ես չեմ ընդունում այդ տեսանկյունը, պետք է նաև քամահրանքի չենթարկեմ։ Որևէ բան չեմ ուզում ասել՝ դա ճի՞շտ, թե՞ սխալ մեթոդ է։ Շատ ավելի ճիշտ է պայքարել և փնտրել միջոցներ։ Գուցե դա սխալ միջոց է, բայց հետո կգտնվի ճիշտ միջոցը։ Ավելի լավ է այդպես, քան թե տանը նստել  բամբասել՝ դա ճի՞շտ միջոց է, թե՞ սխալ,–ընդգծել  է նա։

Ըստ Գագիկ Գինոսյանի՝ ինքը ոչ մի կուսակցական պատկանելություն երբևէ չի ունեցել և չունի,  պարզապես, Նժդեհի խոսքերով ասած,  արդարության կողմն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը