Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատի օրակարգ կբերվի
Թուրքական «Hurriyet»–ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի սոցիալիստական ընդդիմադիր կուսակցությունը պատրաստվում է 2012թ. Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Սենատի օրակարգ բերել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Սոցիալիստների խմբակցության անդամները նշել են, որ պատրաստվում են օրինագիծն օրակարգ բերել այս տարվա մայիսի 4–ին։
Թերթը նաև գրում է, որ Հայկական Սփյուռքը նոյեմբերին կայանալիք Սենատի ընտրություններից առաջ աշխուժացրել է իր շփումները ֆրանսիական կուսակցությունների հետ։ Ընդգծվում է նաև, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո Սենատում մեծամասնությունը հավանաբար կանցնի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությանը (այժմ պատկանում է «Միություն հանուն ժողովրդական շարժմանը»)։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը 2006թ. ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի, այսինքն՝ ստորին պալատի կողմից, և Սենատում մինչև օրս չի վավերացվել: