Աշխարհ

22.06.2020 18:40


Հայ հայտնի դերասանի դուստրը հինգերորդ անգամ «Emmy Award»-ի մրցանակակիր է դարձել (լուսանկար)

Հայ հայտնի դերասանի դուստրը հինգերորդ անգամ «Emmy Award»-ի մրցանակակիր է դարձել (լուսանկար)

Հայ դերասան ու ռեժիսոր Արթուր Էլբակյանի դուստրը՝ ԱՄՆ-ում հայտնի պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը, հինգերորդ անգամ արժանացել է ամերիկյան հեռուստատեսային ոլորտի բարձրագույն մրցանակին՝ «Emmy Award»-ի։

«Boston Globe»-ի պրոդյուսերը երկու մրցանակ է ստացել «Ամեն ինչ փոխվում է. Քեյփ Քոդում կլիմայի փոփոխությունը» վավերագրական ֆիլմի համար։ «Շատ հուզված եմ, որ երեկ երեկոյան «Էմմի»-ի երկու մրցանակ ենք հաղթել Քեյփ Քոդում կլիմայի փոփոխության վերաբերյալ վավերագրական տեսանյութի համար»,- Facebook-ում գրել է նա։

Անուշ Էլբակյանն ամերիկյան «Boston Globe» պարբերականի լրագրողն է ու պրոդյուսեր։ Նա նախկինում մասնակցել է «Boston Globe» մարաթոնին ահաբեկչական հարձակումների լուսաբանման վերաբերյալ և իր թիմի հետ Պուլիտցերյան մրցանակի արժանացել։

2016թ.-ին նա արժանացել է «Էմմի» մրցանակի «Մի օր Լեոյի կյանքից» («A Day in Life of Leo») ֆիլմի համար։ Էլբակյանը արժանացել է նաև Online Journalism Award համացանցային լրագրության ասոցիացիայի մրցանակի՝ որպես հրատապ նորությունների լավագույն տեսաբան։

Աղբյուրը՝ style.news.am

Картинки по запросу anush elbakyan

Այս խորագրի վերջին նյութերը