«Ես քեզ այնքան շատ եմ սիրում». Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա առթիվ շնորհավորել է ամուսնուն, հանգուցյալ և խորթ հայրերին (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ ՔարդաշյանըՀայրերի օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել ամուսնու վերաբերյալ, ինչպես նաև հրապարակել է հանգուցյալ և խորթ հայրերի հետ արխիվային կադրեր:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Քարդաշյանը, որը չորս երեխայի մայր է, առաջինը շնորհավորել է ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին, որին անվանել է «լավագույն հայրիկ»: Հեռուստաաստղը մի շարք ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Ուեսթիև երեխաների հետ: Դրանցից մեկում Ուեսթն իր հոր՝ Ռեյի հետ է:
«Շնորհավոր աշխարհի լավագույն հայրիկի տոնը: Շնորհակալ եմ կյանքն այսքան ուրախ դարձնելու համար: Դու մեր երեխաներին տալիս ես լավագույն կյանքը: Ես քեզ այնքան շատ եմ սիրում»,-գրել է Քարդաշյանը:
Այնուհետև Քարդաշյանը մի շարք լուսանկարներ է հրապարակել հանգուցյալ հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի, ինչպես նաև խորթ հոր (Բրյուս Ջեներ)` այժմ սեռափոխված Քեթլին Ջեների հետ:
Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մյուս հայտնի անդամները ևս թեմատիկ գրառումներ և հրապարակումներ են արել:
«Ես քեզ այնքան շատ եմ սիրում». Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա առթիվ շնորհավորել է ամուսնուն, հանգուցյալ և խորթ հայրերին (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել ամուսնու վերաբերյալ, ինչպես նաև հրապարակել է հանգուցյալ և խորթ հայրերի հետ արխիվային կադրեր:

: