Լրահոս

31.03.2011 11:16


Լիբիայի ԱԳՆ ղեկավարը Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան է խնդրել

Լիբիայի արտգործնախարար Մուսա Կուսան ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ քաղաքական ապաստան է խնդրել։

«ՌԲԿ»–ն հայտնում է, թե նրա ընեկրոջ ՝ Նորման Բենոտմանի խոսքեով՝ նախարարը կառավարությունից դուրս է եկել ու երկրից հեռացել՝ ի նշան բողոքի քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունների դեմ, որոնք իրականացնում են Քադաֆիի զորքերը։

–Նա բնավ երջանիկ չէ։ Նա չի պաշտպանում խաղաղ բնակչության վրա կառավարական զորքերի հարձակումը,–ավելացրել է Նորման Բենոտմանը։

Մուսա Կուսան համարվում էր Քադաֆիի հիմնական կողմնակիցներից մեկը, ինչպես նաև Լիբիայի արտաքին քաղաքականությունում արմատական շրջադարձի ճարտարապետը, ով երկրին հնարավորություն է տվել դուրս գալ միջազգային մեկուսացումից, որի մեջ գտնվում էր շատ տարիներ։

Այս խորագրի վերջին նյութերը