Լրահոս

31.03.2011 10:58


Քադաֆիի դուստրը ռազմաճակատ է գնացել

Քադաֆիի դուստրը ռազմաճակատ է գնացել

Լիաբիայի ղեկավար Մումար Քադաֆիի 8 երեխաներից միակ դուստրը գնացել է առաջին գիծ, որպեսզի պահպանի իրենց հավատարիմ զինուժի մարտական ոգին։

–Մումար  Քադաֆին մարտի է ուղարկել իր գաղտնի զենքը՝ շիկահեր սեքսուալ դուստր Աիշին,–գրում է «Daily Star» բրիտանական պարբերականը։

Պարբերականն ընդգծում է, որ երեք երեխաների մայր 34–ամյա Աիշը ռազմաճակատ է գնացել  առանց դիմահարդարման, գլխին գլխաշոր գցած՝ չնայած սովորաբար հագնվում է նորաձևության վերջին ճիչին համապատասխան։

Քադաֆիի ժառանգը զինուժին  ոգևորված համոզել է, թե իր հայրը «մեծ մարդ ու առաջնորդ է»։

Դեռ մինչև կոալիցիոն ուժերի կողմից Լիբիայի ռմբակոծությունը՝ իր հորն աջակցություն հայտնած Աիշին զրկել էին ՄԱԿ–ում բարի կամքի դեսպանի կոչումից։

Լուրեր են պտտվում, թե Աիշն ատում է Արևմուտքն այն օրից, երբ 1986թ. Տրիպոլիում ամերիկայն օդային ուժերի արշավի ժամանակ սպանվեց նրա 9–ամյա խորթ քույրը՝ Հաննան։

Այս խորագրի վերջին նյութերը