Աշխարհ

20.06.2020 15:01


Ադրբեջանում հայտնել են, որ հնարավոր է՝ երկրի բնակիչներն «առաջիկա ամիսներին, անգամ՝ տարիներին» ստիպված լինեն դիմակ կրել

Ադրբեջանում հայտնել են, որ հնարավոր է՝ երկրի բնակիչներն «առաջիկա ամիսներին, անգամ՝ տարիներին» ստիպված լինեն դիմակ կրել

Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ երկրի տարածքային բժշկական ստորաբաժանումների կառավարման վարչության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի ղեկավար Յագութ Գարաևան հայտարարել է, որ դիմակ կրելն այսուհետ ադրբեջանցիների համար ապրելակերպ պետք է լինի, գրում է minval.az կայքը:

Նրա խոսքով՝ այդ պատճառով էլ անհրաժեշտ է դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունը պահելու պահանջներին հետևել:

«Դիմակ կրելը մեր նոր ապրելակերպը պետք է դառնա: Դա կարևոր է մարդկանց ինքնապաշտպանության համար: Ամեն մարդ պետք է դիմակ կրի ոչ թե որևէ բժշկի կամ պետական կառույցի, այլ իր և իր հարազատներին պաշտպանելու համար: Առաջիկա ամիսներին, հնարավոր է՝ նաև տարիներին ստիպված կլինենք դիմակ կրել: Եվրոպական այն երկրները, որոնք խիստ կարանտինային ռեժիմից հետո սահմանափակումների թուլացման ճանապարհով են գնում, նույնպես այս մեթոդն են կիրառում»,-նշել է նա:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 11 767 դեպք, որից 143-ը` մահվան ելքով: Հիվանդությունից երկրում ապաքինվել է 6 325 մարդ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը