Օբաման Լիբիայի ընդդիմությանն աջակցելու մասին գաղտնի հրամանագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնի հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է Լիբիայի ընդդիմությանը լրացուցիչ օգնություն տրամադրել այդ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակարգը տապալելու նպատակով։
Այս մասին «Ռեյթերս» գործակալությանը հաղորդել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ փաստաթուղթը, որը հայտնի է որպես նախագահական «կողմնորոշում», ստորագրվել է նախորդ երկու–երեք շաբաթների ընթացքում։
«ՌԲԿ»–ն փոխանցում է, որ երկրի ղեկավարի նմանօրինակ հրամանագիրը առանցքային դեր է խաղում ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության հատուկ գործողություններ սկսելու համար։ Մասնավորպես, խոսքը ընդդիմության զորքերին զենք մատակարարելու մասին կարող է լինել։ Միևնույն ժամանակ Կենտրոնական հետախուզական վարչությունն ու Սպիտակ տունը հրաժարվել են մեկնաբանություններ տալուց։
Հիշեցնենք, որ նախօրեին ելույթ ունենալով Վաշինգտոնի պաշտպանության ազգային համալսարանում՝ Բարաք Օբաման մասնավորապես հայտարարել էր, թե ԱՄՆ–ը Քադաֆիին պաշտոնանկ անելու համար ուժ չի կիրառի։