Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 50 դեպքից բացահայտվել է 43-ը, գողության 144 դեպքից՝ 89-ը, կողոպուտի 8 դեպքից` 4-ը, խարդախության 20 դեպքից՝ 19-ը և խուլիգանության 11 դեպքից` 10-ը:Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 8, խարդախության ու խուլիգանության` 1-ական և գողության 4 դեպք:Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 2 մարդ զոհվել է, 61-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում