Աշխարհ

20.06.2020 09:07


Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է։ Այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2001 թվականին՝ ի նշան համերաշխության Աֆրիկայի հետ, որտեղ գտնվում էր աշխարհի փախստականների մեծ մասը:

Հիմնական պատճառը, որը մարդկանց ստիպում է թողնել իրենց տները, շարունակում է մնալ պատերազմը: Տեղահանվածների գերակշիռ մասն այնպիսի երկրներից են, որտեղ պատերազմական գործողություններ են ընթանում՝ Սիրիա, Իրաք,Աֆղանստան, Սոմալի, Սուդան:

Եվրոպան ապրում է Երկրորդ համաշխարհայինից ի վեր ամենախոշոր միգրացիոն ճգնաժամը, որն առաջին հերթին պայմանավորված է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող զինված հակամարտություններով ու տնտեսական խնդիրներով։

Եվրոպական սահմանապահ «Frontex» գործակալության տվյալներով՝ 2015–ին Եվրամիություն է ժամանել 1,8 մլն ներգաղթյալ։ Նրանց մեծ մասն այնտեղ է հասնում Թուրքիայով ու Հունաստանով։

Փախստականներեի հարցով ՄԱԿ վարչության տվյալներով՝ ավելի քան 10 հազ ներգաղթյալ է զոհվել 2014-ին Միջերկրականով Եվրոպա հասնելու ճանապարհին։

ՄԱԿ տվյալներով՝ ներկայումս աշխարհում մոտ 20 մլն փախստական կա և մոտ 40 մլն ներքին տեղահանված։ Բոլոր փախստականների կեսը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները։ Փախստականների ավելի քան 50%-ն ընդունում է 7 երկիր։

Հիշեցնենք, որ Սումգայիթում ու Բաքվում տեղի ունեցած վայրագություններից հետո Ադրբեջանից Հայաստան են եկել շուրջ 300 հազար մեր հայրենակիցներ, ովքեր ստացել են փախստականի կարգավիճակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը