Թուրքական թերթը «ամուսնացրել» է Զելենսկիին և Վերա Բրեժնևային (լուսանկար)
Թուրքական հայտնի «Հուրիեթ» թերթը սխալմամբ «ամուսնացրել» է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դերասանուհի-երգչուհի Վերա Բրեժնևայի հետ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոդվածում նշվում է այն մասին, որ Ուկրաինայի Առաջին տիկին Ելենա Զելենսկայանվարակվել է կորոնավիրուսով։ Որպես հրապարակման նկար՝ փակցրել են «Ութ լավագույն ժամադրություններ» ֆիլմի պաստառը, որտեղ Վլադիմիր Զելենսկին Վերա Բրեժնևայի հետ է, որը խաղում էր նրա կնոջ դերը։
Տեքստը տեղադրվել է թերթի պաշտոնական կայքում հունիսի 17-ին, ապա ֆոտոնկարը փոխվել է։
Ավելի վաղ Ելենա Զելենսկայայի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, նրան նախ բուժել են ամբուլատոր հիմունքներով, իսկ ավելի ուշ՝ հոսպիտալացրել երկկողմանի թոքաբորբով: Զելենսկին սահմանափակել է հանդիպումները և ինքնամեկուսացել։
Թուրքական թերթը «ամուսնացրել» է Զելենսկիին և Վերա Բրեժնևային (լուսանկար)
Թուրքական հայտնի «Հուրիեթ» թերթը սխալմամբ «ամուսնացրել» է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դերասանուհի-երգչուհի Վերա Բրեժնևայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոդվածում նշվում է այն մասին, որ Ուկրաինայի Առաջին տիկին Ելենա Զելենսկայան վարակվել է կորոնավիրուսով։ Որպես հրապարակման նկար՝ փակցրել են «Ութ լավագույն ժամադրություններ» ֆիլմի պաստառը, որտեղ Վլադիմիր Զելենսկին Վերա Բրեժնևայի հետ է, որը խաղում էր նրա կնոջ դերը։