Տնտեսական

19.06.2020 10:19


ՀՀ-ում տավարի և խոզի մսի արտադրության ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»

ՀՀ-ում տավարի և խոզի մսի արտադրության ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»

«Հայաստանում անասնագլխաքանակն ավելացել է: Եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256:

Մասնագետների խոսքերով՝ անասնագլխաքանակն ավելացել է վերջին երեք տարում՝ անասնաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերի շնորհիվ, ըստ որի՝ ֆերմերներին վարկային միջոցներ են տրամադրվում տոհմային կենդանիներ ներկրելու համար: Արձանագրենք, որ մեր հանրապետությունում անասնագլխաքանակը թեև, 2019 թվականի համեմատ, 2020-ին ավելացել է, սակայն 2018 և 2017 թվականների համեմատ՝ այն զգալի պակասել է: Մյուս կողմից պակասել են տավարի, խոզի և ոչխարի մսի արտադրության ծավալները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները 0.6 տոկոսով ավելացել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզ է դառնում, որ չնչին աճը թռչնամսի արտադրության ծավալների ավելացման հաշվին է (թռչնամսի արտադրության ծավալները աճել են 14.6 տոկոսով): Փոխարենը նվազել են տավարի և խոզի մսի արտադրության ծավալները 5.1 տոկոսով, իսկ ոչխարի մսի արտադրության ծավալները պակասել են 4.6 տոկոսով: Ասել է թե՝ անգամ պետական աջակցության ծրագրերը դրական ազդեցություն չեն ունեցել մսամթերքի արտադրության ծավալների վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը