Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, թե Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին աջակցելու պատճառով երկրից արտաքսում է լիբիացի հինգ դիվանագետների։
Դեսպանատան արտաքսվող աշխատակիցների ցանկի մեջ է նաև ռազմական կցորդը, ում ներկայությունը, ինչպես հաղորդվում է, «կարող է անվտանգության համար սպառնալիք հանդիսանալ»։
Երեքշաբթի Լոնդոնում մեկնարկել է Լիբիայի ապագայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովը, որի մասնակիցները պայմանավորվել էին Քադաֆիի դեմ ռազմական գործողությունները շարունակել մինչև ՄԱԿ–ի բանաձևի կատարումը։
Լոնդոնը արտաքսում է լիբիացի դիվանագետներին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, թե Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին աջակցելու պատճառով երկրից արտաքսում է լիբիացի հինգ դիվանագետների։
Դեսպանատան արտաքսվող աշխատակիցների ցանկի մեջ է նաև ռազմական կցորդը, ում ներկայությունը, ինչպես հաղորդվում է, «կարող է անվտանգության համար սպառնալիք հանդիսանալ»։ Երեքշաբթի Լոնդոնում մեկնարկել է Լիբիայի ապագայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովը, որի մասնակիցները պայմանավորվել էին Քադաֆիի դեմ ռազմական գործողությունները շարունակել մինչև ՄԱԿ–ի բանաձևի կատարումը։