Չինաստանում AirPods ականջակալը պայթել է երիտասարդի ականջում
Չինաստանում AirPods ականջակալը պայթել է երիտասարդի ականջի մեջ, հայտնում է GizmoChina պորտալը։
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը մայիսի 19-ին Չժենչժոու քաղաքի 23-ամյա մի բնակչի հետ է տեղի ունեցել, սակայն դրա մասին միայն այժմ է հայտնի դարձել։
Տուժածը նշում է, որ հեռախոսով զրուցելիս է եղել, երբ աջ ականջի մեջ պայթել է ականջակալը։ Դեպքից հետո տղամարդը ստիպված է եղել հակաբորբոքային դեղամիջոցներով բուժման կուրս անցնել, բժիշկները նրա ականջում արյունահոսության հետքեր են նկատել։ Կատարվածի հետևանքով վերջինս լսողական խնդիրներ է ձեռք բերել։
Նշվում է, որ սարքը վերջինս Apple-ի գործընկեր խանութներից մեկից է գնել։ Այժմ անպիտան ականջակալները հետ են ուղարկվել Apple ընկերություն՝ խնդրի հայտնաբերման և լուծման համար։
Տեղական օրենքների համաձայն՝ տուժածին կատարվածի համար փոխհատուցում է տրամադրվելու։

Աղբյուրը՝ tert.am