Լրահոս

30.03.2011 17:14


Շիրակի մարզում միգրացիոն հոսքը ավելացել է 30-40 տոկոսով

Շիրակի մարզում միգրացիոն հոսքը ավելացել է 30-40 տոկոսով

Մասնագետների կարծիքով` հատկապես մարզերում, հիմնականում ելնելով սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից, կտրուկ ավելացել է Հայաստանը լքողների քանակը:

Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի տվյալներով` այս տարի Շիրակի մարզից արտերկիր մշտական բնակության մեկնողների թվաքանակն ավելացել է 30-40 տոկոսով: Ըստ կենտրոնի մասնագետների` արտագաղթում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնություն, այլ նաև Ֆրանսիա և Չեխիա:

-Ես միանշանակ կարող եմ փաստել, որ Հայաստանից մեկնել ցանկացողների դիմումների քանակն ավելացել է, և շատ քիչ են հետ վերադարձողները: Վերադառնալուց հետո, ինչպես փորձը ցույց է տալիս, միառժամանակ մնում են և նորից հետ են վերադառնում Ռուսաստանի Դաշնություն կամ եվրոպական որևէ երկիր: Մեկնողները հիմնականում անիրազեկ են և ամեն քայլի դիմում են, նույնիսկ՝ անօրինական, որպեսզի լքեն Հայաստանի Հանրապետությունը: Պատճառը միանշանակ սոցիալտնտեսական ծանր ճգնաժամն է, աշխատատեղերի բացակայությունն է, իսկ այն գործարարները, որոնք փակում են իրենց բիզնեսը և մեկնում Հայաստանից, իրենց մոտ էլ պատճառը հարկային անկանոն քաղաքականությունն է, որի հետ չեն կարողանում հարմարվել,- տեղեկացրել է Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Սերգեյ Գաբրիելյանը:

Մասնագետները նաև փաստում են, որ երկիրը լքելու ցանկություն ունեցողների հիմնական մասը երիտասարդներ են, որոնք Հայաստանում հատկապես իրենց սոցիալական վիճակը բարելավելու հեռանկար չեն տեսնում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը