Լրահոս

30.03.2011 17:07


Հարցումները ցույց են տվել, որ առաջիկա ընտրություններում Սարկոզիին պարտություն է սպառնում

Հարցումները ցույց են տվել, որ առաջիկա ընտրություններում Սարկոզիին պարտություն է սպառնում

Ինչպես հաղորդում է «L'Express» թերթը, սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին առաջիկա ընտրություներում պարտություն է սպառնում։

Հարցման արդյունքների համաձայն՝ Սարկոզիի օգտին կքվեարկի ընտրողների 19%–ը, իսկ առաջին երկու տեղերում են Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Մարտին Օբրին (ձայների 24%–ը) և ծայրահեղ աջ «Ազգային ճակատ»–ի ղեկավար Մարին Լե Պենը (ձայների 20%–ը)։

Այս իրավիճակում տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ պայքարելու են Օբրին և Լե Պենը։ Հիշեցնենք, որ  հունավրյան հարցման ժամանակ ցուցակը  գլխավորում էր Սարկոզին։ Նրա օգտին էր արտահայտվել հարցվածների 27%–ը։ Օբին ստացել էր 23%–ը, Լե Պենը՝ 17%–ը։ Իսկ  այն դեպքում, եթե Սոցիալիստական կուսակցությունից թեկնածությունը դնի ոչ թե Օբրին, այլ Միջազգային արժութային հիմնադրամի ներկայիս ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը, ապա Սարկոզին կհավաքի ձայների ընդամենը 17%–ը, Ստրոս Կանը՝ 29%–ը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ըտրությունները կանցկացվեն 2012թ.։

Այս խորագրի վերջին նյութերը