Աշխարհ

18.06.2020 12:14


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 893 դեպք:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա այսօրվա դրությամբ նրանց թիվը չի փոխվել և կազմում է 731:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2710 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 267-ը:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը