«Սարդարապատ» շարժում. «Այս իմաստով Սերժ Սարգսյանը շատ ավելի խայտառակ կերպար է»
ԼՂՀ ազատագրված տարածքներում դիտրակում անցկացրած փաստահավաք խմբի զեկույցին անդրադառնալով՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե միջազգային հանրությունից բողոքել հարկավոր չէ, քանի որ գլխավոր մեղքը միշտ հայկական կողմինն է եղել.
–Սերժ Սարգսյանի օրոք չէ, որ ամեն ինչ ծուռ ընթացքով է գնում։ Մենք Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակվանից Արցախի հարցով տարակարծություն ենք ունեցել, սակայն 1999թ. հետո, գլխավորապես հոկտեմբերի 27–ից հետո, շատ ավելի սրընթաց վատ ընթացք սկսվեց ԼՂ հարցում,– ասել է Ժիրայր Սեֆիլյանը։
Նրա կարծիքով՝ այն, ինչ այսօր իրականացնում է Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի գործողությունների տրամաբանական շարունակությունն է։
–Տարբերությունը նրա մեջ է, որ Ռոբերտ Քոչարյանն իր շուրթերից որևէ անգամ կոպիտ սխալներ բաց չի թողել Արցախի հարցում։ Ռոբերտ Քոչարյանի տարբերությունը Սերժից այն է, որ Սերժը պաշտպանության նախարար եղած ժամանակից (ձեր ուշադրությունն եմ հրավիրում. պատմության մեջ չի եղել, որ որևէ պաշտպանության նախարար հայտարարի, որ պատրաստ է հողեր զիջել)… Այս իմաստով Սերժ Սարգսյանը շատ ավելի խայտառակ կերպար է,–ընդգծել է Ժիրայր Սեֆիլյանը։
Նրա խոսքերով՝ այս պարագայում Մինսկի խմբից այլ բան սպասել պետք չէ։
Ինչ վերաբերում է Ալիևի ռազմատենչ հայտարարություններին, Ժ. Սեֆիլյանն ասել է, թե չի կարծում, որ Իլհամ Ալիևն այն մեծ տրամաչափի գործիչն է, որ ինքնուրույն կարողանա պատերազմ սկսել։
Նա, այդուհանդերձ, չի բացառել կարճատև պատերազմի հավանականությունը՝ դա կապելով ոչալիևյան ճակատի հետ։ Մասնավորապես անդրադառնալով Լիբիայում տիրող իրավիճակին՝ նա նշել է, թե այդ երկրում նկատվել է Ռուսաստան–ԱՄՆ հակասությունը, ու վտանգ կա, որ եթե արևմուտքը համարձակվի Լիբիա ցամաքային զորքեր մտցնել, Ռուսաստանը զորքեր կմտցնի Հարավային Կովկաս.
–Հարավային Կովկաս զենք մտցնել՝ ի՞նչ է նշանակում այսօր. միակ դուռը Արցախն է մնացել, այլ դուռ չկա։ Այս իմաստով կարճատև պատերազմի վտանգը տեսնում ենք մինչ այս պահը։

7or.am