Վերջին 3 տարվա ընթացքում ԼՂՀ է տեղափոխվել ավելի քան 440 ընտանիք
ԼՂՀ վարչապետ ԱրաՀարությունյանի մասնակցությամբ այսօր հրավիրվել է սոցապնախարարության կոլեգիայի նիստ։ Ներկայացվել է այդ գերատեսչության 2010թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը:
Նշվել է, որվերջիներեքտարվաընթացքումԼՂՀէտեղափոխվելավելիքան 440 ընտանիք, որից 130-ը՝միայնանցածտարի: Վարչապետի խոսքերով՝ վերջին տարիներին վերաբնակեցման ոլորտում արված փոփոխությունները արձանագրում են թեկուզև դանդաղ, սակայն դրական տեղաշարժեր: Օրինակ, անցած 7 ամիսներինմիայնՔաշաթաղիշրջանումվերաբնակվելէմոտ 300 ընտանիք: Նշվել է, որ շարունակվելու են հայրենադարձության ծրագրերը:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ:
2010 թ. պետական բյուջեի ծախսերի 25 տոկոսը` ավելի քան 16մլրդ դրամ, կազմել են սոցպաշտպանությանն ուղղված միջոցները: Հաշվետու տարում կյանքի են կոչվել նաև նոր ծրագրեր: Բարեգործական են որակվել 83 ծրագրեր` 4,2 մլրդ դրամ արժողութամբ:
Վարչապետ Ա.Հարությունյանը բավարար է գնահատել նախարարության մեկ տարվա աշխատանքը՝ կարևոր համարելով այն փաստը, որ ոլորտումբացակայումենբացասականերևույթները: Դա են վկայում ԼՂՀ Վերահսկիչ պալատի կողմից կատարված ստուգումների արդյունքները:
Վերջին 3 տարվա ընթացքում ԼՂՀ է տեղափոխվել ավելի քան 440 ընտանիք
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մասնակցությամբ այսօր հրավիրվել է սոցապնախարարության կոլեգիայի նիստ։ Ներկայացվել է այդ գերատեսչության 2010թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը:
Նշվել է, որ վերջին երեք տարվա ընթացքում ԼՂՀ է տեղափոխվել ավելի քան 440 ընտանիք, որից 130-ը՝ միայն անցած տարի: Վարչապետի խոսքերով՝ վերջին տարիներին վերաբնակեցման ոլորտում արված փոփոխությունները արձանագրում են թեկուզև դանդաղ, սակայն դրական տեղաշարժեր: Օրինակ, անցած 7 ամիսներին միայն Քաշաթաղի շրջանում վերաբնակվել է մոտ 300 ընտանիք: Նշվել է, որ շարունակվելու են հայրենադարձության ծրագրերը:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ:
2010 թ. պետական բյուջեի ծախսերի 25 տոկոսը` ավելի քան 16մլրդ դրամ, կազմել են սոցպաշտպանությանն ուղղված միջոցները: Հաշվետու տարում կյանքի են կոչվել նաև նոր ծրագրեր: Բարեգործական են որակվել 83 ծրագրեր` 4,2 մլրդ դրամ արժողութամբ:
Վարչապետ Ա.Հարությունյանը բավարար է գնահատել նախարարության մեկ տարվա աշխատանքը՝ կարևոր համարելով այն փաստը, որ ոլորտում բացակայում են բացասական երևույթները: Դա են վկայում ԼՂՀ Վերահսկիչ պալատի կողմից կատարված ստուգումների արդյունքները:
7or.am