Թուրքիայի խորհրդարանի աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու մեկ դեպք է հաստատվել։
Նշվում է, որ մեջլիսում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված թեյարանում աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակման կասկածանքով թեստավորվել է և պատասխանը դրական է եղել։
Այս դեպքի հաստատումից հետո մեջլիսի բոլոր այն աշխատակիցներից և ԶԼՄ-ների ներկայացուցիչներից, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ, պահանջվել է թեստ հանձնել։
Հերթապահ լրագրողների համար բացվել է խորհրդարանի հիվանդանոցը և վերջիններս թեստավորվել են։ Շենքն ամբողջությամբ ախտահանվել է։
Թուրքիայի մեջլիսում կորոնավարակի դեպք է գրանցվել

Աղբյուրը՝ ermenihaber.am