Աշխարհ

17.06.2020 10:38


«Ախտահանող թունել»․ Պուտինի նստավայրում կորոնավիրուսից պաշտպանող թունել են տեղադրել (տեսանյութ)

«Ախտահանող թունել»․ Պուտինի նստավայրում կորոնավիրուսից պաշտպանող թունել են տեղադրել (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Նովո Օգարևոյի նստավայրում կորոնավիրուսից պաշտպանվելու համար հատուկ թունել են տեղադրել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Թունելը նախատեսված է ախտահանման համար։ Դրա միջով անցնող յուրաքանչյուր ոք հայտնվում է «նուրբ ջրային մառախուղի» մեջ, որն ախտահանող լուծույթով ծածկում է հագուստն ու մարմնի բաց հատվածները։

Թունելի կադրերը, որոնք հրապարակել է գործակալությունը, ցույց են տալիս, թե ինչպես են թունելի միջով անցնող մարդիկ ախտահանվում՝ առաստաղից և կողքերից ցայտող ախտահանիչ լուծույթի օգնությամբ։

Նշվում է, որ այն մշակվել է Պենզա քաղաքից ընկերության կողմից։

Ապրիլին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ պետության ղեկավարի հետ հանդիպելուց առաջ բոլորը պարտավոր են կորոնավիրուսի թեստ հանձնել: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը չի բացառել շփումները, բայց նվազագույնի է հասցրել, բացի այդ, հանդիպումներն անցնում են սոցիալական հեռավորության պահպանմամբ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը