Լրահոս

30.03.2011 15:20


Քադաֆիի ուժերն անցել են հակահարձակման ու մի քանի քաղաք գրավել

Քադաֆիի ուժերն անցել են հակահարձակման ու մի քանի քաղաք գրավել

Լիբիայի բանակը, Մուամար Քադաֆիի առաջնորդությամբ, կարողացել է կասեցնել ապստամբների հարձակումը դեպի արևմուտք, ապա հակահարձակում է սկսել։

Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ–ները, Լիբիայի կառավարական բանակի ուժերը կարողացել են ապստամբներին հեռացնել Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքից։ Ապա գրավել են Նաֆալիա բնակավայրը։ Առավոտյան նրանք արդեն զբաղեցրել են Ռաս–Լանուֆը, իսկ այժմ շարժվում են Մարսե–էլ–Բրեդգայի ուղղությամբ։

Նշենք նաև՝ խռովարարները անհաջողություններ են կրում Լիբիայի մեծությամբ երրորդ՝ Միսուրատ քաղաքում։ Ինչպես հաղորդում են Լիբիայի պաշտոնական ԶԼՄ–ները, քաղաքն «ավազակներից» մաքրված է։

Սակայն ընդդիմադիրները հայտարարել են, թե քաղաքն իրականում իրենց ենթակայության տակ է, իսկ կառավարական զորքերն այն պաշարել են։

Այս խորագրի վերջին նյութերը