Աշխարհ

17.06.2020 12:25


Թուրքիայում վարակման դեպքերն անցել են 181 հազարը

Թուրքիայում վարակման դեպքերն անցել են 181 հազարը

Թուրքիայում հունիսի 16-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում արված 46․800 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.467 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 17 դեպք, իսկ ապաքինման 1.015 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 153.379 մարդ, իսկ 732 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 181․298, իսկ մահվան 4․842 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2 մլն 721.003-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը