Տիգրան Սարգսյանի ներքին հրահանգով ստիպում են պանրի գներն իջեցնե՞լ
Պանիր արտադրողների և վաճառողների շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներքին հրահանգով իրենց ստիպում են այդ ապրանքի գներն իջեցնել։
«7օր»–ի հարցին ի պատասխան՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր վստահեցրել է, թե ընդհանրապես տեղյակ չէ այդ մասին։
Իսկ թե որքանո՞վ է հանձնաժողովն իրավասու ուսումնասիրելու այս տեղեկությունը և ինչ–որ քայլեր ձեռնարկելու, Ա. Շաբոյանը նշել է, որ իրենք գործում են իրենց լիազորությունների շրջանակներում, և իրենց կողմից կայացվող որոշումները հենվում են սուբյեկտների փաստաթղթաշրջանառության վրա։

7or.am