Լրահոս

30.03.2011 14:53


Այսօր Երկիր մոլորակի պաշտպանության օրն է

Այսօր Երկիր մոլորակի պաշտպանության օրն է։ Այս օրը նշվում է այն նպատակով, որ երկրագնդի բոլոր մարդկանց միավորի հանուն շրջակա միջավայրի պաշտպանության։

Երկիր մոլորակի պաշտպանության օրն առաջացել է 20–րդ դարում, և սա պատահական չէ, որովհետև հենց այդ դարում գիտնականները կարողացան հաշվարկել, որ 300–1000 տարի անց մարդկությունը կարող է ամբողջապես ոչնչացանալ։

Այսպիսի հեռանկարի գիտակցությունը մտածելու  տեղիք է տալիս։  Թվում էր, թե Երկիրը հավերժ է, և մարդը նրա վրա կարող է ապրել հավերժ, իսկ իրականում կյանքի ոչնչացման սպառնալիքը նստած է հենց մարդու մեջ։

Բնակեցված  վայրերում հողի  աղտոտվածությունը միշտ արդիական խնդրիր է եղել, քանի որ  այն բնակչության առողջության և կյանքի որակի  վրա ազդող հիմնական գործոններից է։ Եվ այսօր  էլ հողի աղտոտվածության խնդիրը մնում  է չլուծված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը