ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց շահութահարկի կանխավճարների համակարգի վերաբերյալ Կառավարության առաջարկած փոփոխությունը
Ազգային ժողովն արտահերթ նիստով միաձայն ընդունեց շահութահարկի կանխավճարների համակարգի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունը:
Նշենք, որ նախագծով նախատեսվում է ամբողջությամբ վերանայել շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։
Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ սա նախագիծ է, որով առաջարկվում են համակարգային լուծումներ, ոչ թե կարճ ժամկետի, այլ երկար ժամկետի համար, որոնք նպատակ ունեն բարելավել ԱԱՀ վճարող տնտեսվարող սուբյեկտների հարկային միջավայրը, նպաստել նրանց շրջանառու ֆինանսական ռեսուրսների հետ կապված խնդրի լուծմանը: «Ուզում եմ վստահ լինենք՝ այս նախագծի ընդունմամբ կարևոր քայլ ենք կատարում մեր տնտեսության կենսունակության բարձրացման գործում»,-ասաց նա:
Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 97 կողմ ձայնով: Նշենք, որ ԲՀԿ-ն չէր մասնակցում ԱԺ արտահերթ նիստին: