Լրահոս

30.03.2011 14:44


Արտակ Շաբոյանը Խաչիկ Մանուկյանի հայտարարությունը տարօրինակ և զարմանալի է համարում

Արտակ Շաբոյանը Խաչիկ Մանուկյանի հայտարարությունը տարօրինակ և զարմանալի է համարում

Դեռևս 2011թ. մարտի 12–ին, երբ ՏՄՊՊՀ-ն ավարտել էր ձվի շուկայում իրականացվող ուսումնասիրությունը և որոշել վարչական վարույթ հարուցել «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի նկատմամբ, այդ ընկերության սեփականատեր, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը «7օր»–ին հավաստիացրել էր, թե իրենց ընկերությունում որևէ մեկը ստուգում չի իրականացրել։

Այս հայտարարությանն ի պատասխան՝ այսօր ՏՄՊՊՀ–ի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասել է.

–Իրականում տարօրինակ է և զարմանալի է ընկերության աշխատակիցների, պատասխանատուների վարքագիծը, և դուք ինքներդ տեսնում եք անհեթեթության աստիճանը։ Մենք ներկայացրեցինք ստուգումների արդյունքները, և կոնկրետ ներկայացուցիչը նույնպես մասնակցել է ստուգումներին։ Եվ այդքան բանից հետո նման անհեթեթ հայտարարություններ կատարել. չգիտեմ, չեմ կարող որևէ պատասխան տալ։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ։

Հիշեցնենք, որ այսօր ՏՄՊՊՀ–ն «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությանը ճանաչել է գերիշխող դիրքը չարաշահող և տուգանել 100 մլն դրամով (մոտ 270 հազար ԱՄՆ դոլար)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը