Ճապոնիայում տարերքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 11 հազ.–ի
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ըստ պաշտոնական տվյալների՝ Միյագա պրեֆեկտուրայում զոհվել է 6744 մարդ, Իվաթայում՝ 3264, իսկ Ֆուկուսիմայում՝ 997։
Ոստիկանությունում հայտնել են, որ 17 258 մարդ էլ անհետ կորած է համարվում։
Ավելի քան 200 հազ. ճապոնացի 1900 տարհանման կենտրոններում է։
Տարերքի հարվածից, հիմնականում երկրի հյուսիս–արևելյան ափամերձ տարածքներում, ոչնչացել է ամենաքիչը 18 հազ. տուն, ավելի քան 130 հազ. բնակարան վնասվել է։