Լրահոս

30.04.2011 00:06


Որակավորվել է 4 աուդիտոր

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա չորրորդ քննության արդյունքները: Հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել է 13-ը, որոնցից 3-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաև օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 1 դիմորդի:

Հայաստանի Հանրապետությունում ս.թ. ապրիլի 29-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական  ունի թվով 182 աուդիտոր:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը