Էրդողանը հանդես կգա հային Թուրքիայի դեսպան նշանակելու հայտարարությամբ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հաստատել է այն տեղեկությունը, թե Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան կնաշանակվի ազգությամբ հայ Դարոն Աջեմօղլուն։
–Մենք այդ հարցի շուրջ պարոն Դարոն Աջեմօղլուի հետ իրականում բանակցություններ վարել ենք։ Սկզբունքորեն նա տվել է իր համաձայնությունը՝ դառնալ Փարիզում Թուրքիայի դեսպանը, բայց որոշ ժամանակ է խնդրել, մինչև կվերջացնի աշխատանքը իր գրքերից մեկի վրա։
Այժմ այդ հարցը քննարկվում է նախագահի ու վարչապետի հետ։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հարցի շուրջ հայտարարությամբ հանդես կգա։ Մենք շարունակում ենք քննարկումները,–ասել է Դավութօղլուն Լոնդոնում։
Միևնույն ժամանակ նա նշել է, թե Թուրքիան բազմազգ երկիր է, և ոչ մի զարմանալի բան չկա, որ դեսպան կարող է նշանակվել քաղաքացի, որն այլ ազգից է։