Աշխարհ

16.06.2020 20:40


Թուրքիայում առանց դիմակի փողոց դուրս գալու դեպքում քաղաքացին կտուգանվի շուրջ 460 դոլարով

Թուրքիայում առանց դիմակի փողոց դուրս գալու դեպքում քաղաքացին կտուգանվի շուրջ 460 դոլարով

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թվի աճի պատճառով 5 նահանգում ևս արգելվել է փողոց դուրս գալ առանց բժշկական դիմակների։ Այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան՝ «Twitter»-ում կատարված մի գրառմամբ։

Նոր որոշմամբ արգելքը վերաբերում է մասնավորապես Դիարբեքիր, Էրզրում, Կայսերի, Ռիզե և Շանլըուրֆա նահանգներին։ Նշենք, որ մինչ այժմ մի շարք այլ նահանգներում ևս նման արգելք էր գործում։ Այսպիսով, Թուրքիայի արդեն 42 նահանգում քաղաքացիները պարտավոր են փողոց դուրս գալ բացառապես պաշտպանիչ դիմակներով։

Հավելենք, որ նշված 42 նահանգներում առանց դիմակի փողոց դուրս գալու դեպքում քաղաքացիներին սպառնում է վարչական տուգանք՝ 3․150 թուրքական լիրայի (շուրջ 460 ԱՄՆ դոլար) չափով։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը