Աշխարհ

16.06.2020 14:35


Թուրքիայում մեկ օրում կորոնավարակի 1592 նոր դեպք է հաստատվել

Թուրքիայում մեկ օրում կորոնավարակի 1592 նոր դեպք է հաստատվել

Թուրքիայում հունիսի 15-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 18 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 42․032 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1592 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 18 դեպք, իսկ ապաքինման 947 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 152.364 մարդ, իսկ 722 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 179․831, իսկ մահվան 4․825 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․674․203-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը