Հարցազրույց

16.06.2020 09:40


«Ծա­ռու­կ­յա­նին և մյուս քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րին լռեց­նե­լով` Փա­շի­ն­յա­նը կա­պի­տա­լի կու­տակ­ման հարցն է լու­ծում»․ Անդրանիկ Թևանյան

«Ծա­ռու­կ­յա­նին և մյուս քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րին լռեց­նե­լով` Փա­շի­ն­յա­նը կա­պի­տա­լի կու­տակ­ման հարցն է լու­ծում»․ Անդրանիկ Թևանյան

Վի­րու­սի ստեղ­ծած խն­դիր­նե­րի, քա­ղա­քա­կան վեր­ջին զար­գա­ցում­նե­րի շուրջ irates.am-ը զրու­ցել է «Պո­լի­տէ­կո­նո­միա» հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի տնօ­րեն ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ ԹԵ­ՎԱ­ՆՅԱ­ՆԻ հետ։

-Մինչ ժո­ղո­վուր­դը բո­ղո­քում էր, թե իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խել, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հենց ժո­ղովր­դին մե­ղադ­րեց, որ ի­րենք ճիշտ չեն պա­հում սահ­ման­ված կա­նո­ննե­րը։ Ան­կախ մե­ղա­վոր­նե­րից այ­սօր հան­րա­յին ա­ռող­ջու­թյունն ի՞նչ վի­ճա­կում է։

-Ե­թե զուտ թվե­րի լեզ­վով խո­սենք, ա­պա մեր հարևան­նե­րի հա­մե­մատ տար­բեր պա­րա­մետ­րե­րով ա­մե­նա­վատ ցու­ցա­նիշն ու­նենք։ 1 մլն բնակ­չի հաշ­վար­կով մա­հա­ցու­թյան թվով նախ­կին ԽՍՀՄ տա­րած­քում վա­տա­գույն ցու­ցա­նիշն ու­նենք, իսկ աշ­խար­հի մա­կար­դա­կով՝ մի­ջի­նից բարձր։ Վա­րակ­ված­նե­րի ա­ճի տեմ­պով աշ­խար­հում, լի­նե­լով բնակ­չու­թյան թվով 135-րդ պե­տու­թյու­նը, տաս­նյա­կի մեջ ենք։ Մենք 20 ան­գամ վատ ցու­ցա­նիշ ու­նենք Վրաս­տա­նի հա­մե­մատ, իսկ Ադր­բե­ջա­նից ևս մի քա­նի ան­գամ ա­վե­լի վատ վի­ճա­կում ենք։ Այն դեպ­քում, որ և Վրաս­տանը, և Ադր­բե­ջա­նը բնակ­չու­թյան թվով մե­զա­նից շատ են, բաց սահ­ման­ներ ու­նեն, ա­վե­լի շատ զբո­սաշր­ջիկ­ներ են ըն­դու­նել։ Սա ուղ­ղա­կի վկա­յու­թյունն է այն բա­նի, որ Հա­յաս­տա­նում ե­ղել է ա­նար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում։ Մինչ ճգ­նա­ժամն այս կա­ռա­վա­րու­թյու­նը, որն աչ­քի չէր ընկ­նում լավ կա­ռա­վար­մամբ, զբաղ­ված էր պո­պու­լիզ­մով, իսկ վի­րու­սի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ա­վե­լի սր­վե­ցին խն­դիր­նե­րը, և բա­ցա­հայտ­վեց, որ գործ ու­նենք ոչ կոմ­պե­տենտ, ոչ պրո­ֆե­սիո­նալ կա­ռա­վա­րու­թյան հետ։ Այս իշ­խա­նու­թյան միակ խն­դիրն այ­սօր դար­ձել է քա­րոզ­չու­թյան մի­ջո­ցով ա­պա­ցու­ցե­լը, որ մե­ղա­վո­րը ժո­ղո­վուրդն է, ոչ թե կա­ռա­վա­րու­թյու­նը։ Ե­թե նախ­կի­նում այդ ժո­ղո­վուր­դը հռ­չակ­վում էր ար­ժա­նա­պա­տիվ, հպարտ, հի­մա նույն ժո­ղո­վուր­դը դար­ձել է ան­կազ­մա­կերպ, ան­պա­տաս­խա­նա­տու և պե­տա­կան մտա­ծո­ղու­թյու­նից զուրկ։ Մե­ղա­վոր է այն ժո­ղո­վուր­դը, ո­րը չգի­տես ին­չու, երբ իշ­խա­նու­թյան էր բե­րում Փա­շի­նյա­նին, ճիշտ էր, իսկ հի­մա՝ սխալ է, քա­նի որ հա­մա­վա­րա­կը տա­րած­վում է։

-Ի վեր­ջո, մեղքն ո՞ւմ է։

-Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ վա­րա­կի տա­րած­ման և այս խայ­տա­ռակ ցու­ցա­նիշ­նե­րի հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրում է կա­ռա­վա­րու­թյու­նը և ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Երբ պետք էր քայ­լեր ձեռ­նար­կել, նրանք նպաս­տե­ցին վա­րա­կի տա­րած­մա­նը՝ չմտց­նե­լով ար­տա­կարգ դրու­թյուն և ի­րա­կա­նաց­նե­լով հան­րաք­վեի քա­րոզ­չու­թյուն։ Մարդ­կանց մեծ խմ­բեր էին հա­վա­քում՝ նպաս­տե­լով վա­րա­կի տա­րած­մա­նը։ Իսկ երբ ա­ռա­ջին դեպ­քերն ի հայտ ե­կան, դրանց քա­մահ­րան­քով վե­րա­բեր­վե­ցին, հու­մոր­ներ էին ա­նում և քն­նա­դա­տում վտան­գի մա­սին խո­սող­նե­րին՝ հայ­տա­րա­րե­լով, թե խու­ճապ են տա­րա­ծում։ Հի­մա ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն ու վար­չա­պետն ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով խու­ճապ են տա­րա­ծում ու ա­սում, թե վի­ճա­կը վատ է, բայց քա­նի որ գտել են այդ ա­մե­նի մե­ղա­վո­րին՝ ժո­ղովր­դին, այս մա­սին շատ հան­գիստ են խո­սում։ Երբ ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րար­վեց, կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­ներ չար­վե­ցին, ա­ռող­ջա­պա­հա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը չմե­ծաց­րին, որ­պես­զի մարդ­կանց կյան­քեր փր­կեին։ Առն­վազն 3 մահ­վան դեպք կա, ո­րոնք վար­չա­պետն ըն­դու­նել է, թե տե­ղի են ու­նե­ցել մեր պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի պատ­ճա­ռով։ Մի դեպ­քում բու­ժօգ­նու­թյու­նը ու­շա­ցել է, բժիշկ­նե­րը չեն հասց­րել օգ­նել հի­վան­դին, մյուս եր­կու դեպ­քում վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մուն­քում տեղ չի ե­ղել։ Սրանք իշ­խա­նու­թյան ան­գոր­ծու­թյան պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցած մա­հեր են, ո­րոնց պա­տաս­խա­նատ­վու­թյունն ընկ­նում է կա­ռա­վա­րու­թյան ու կոնկ­րետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վրա։

-Ե­թե ժա­մա­նա­կին հա­պա­ղե­ցին ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րել, հի­մա էլ ա­մեն ա­միս եր­կա­րաձ­գում են, սա­կայն վի­րու­սի ող­նա­շա­րը չեն կա­րո­ղա­նում կոտ­րել։ ՈՒ­րեմն ո՞րն է այդ եր­կա­րաձգ­ման ի­րա­կան նպա­տա­կը։

-Հի­մա ար­տա­կարգ դրու­թյու­նը հայ­տա­րար­վում է բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով։ Ար­տա­կարգ դրու­թյան այս ա­միս­նե­րի ըն­թաց­քում ու­նե­ցել ենք վա­րա­կա­կիր­նե­րի, մա­հա­ցած­նե­րի շեշ­տա­կի աճ։ Այ­սինքն, խն­դիր է դր­ված ոչ թե կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը, այլ այդ պայ­քա­րի պատր­վա­կով ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լը և քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան պահ­պա­նումն ա­պա­հո­վագ­րե­լը։

-Այս տի­րույ­թու՞մ դի­տար­կենք այն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ո­րոնք տե­ղի ու­նե­ցան ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րի շուրջ։

-Ծա­ռու­կյա­նի շուրջ տե­ղի ու­նե­ցո­ղը ցույց տվեց, որ ար­տա­կարգ ռե­ժի­մը հենց քա­ղա­քա­կան նպա­տակ ու­նի, որ­պես­զի ար­գել­վեն խա­ղաղ հա­վաք­նե­րը, ցույ­ցե­րը։ Ե­թե նկա­տել եք, այդ օ­րը վար­չա­պե­տը ֆեյս­բու­քից կո­րել էր, չէր ա­սում, որ այդ կու­տա­կում­նե­րը կա­րող են բե­րել հա­մա­ճա­րա­կի տա­րած­մա­նը։ Ի­րեն պետք էին ոս­տի­կա­նա­կան խմ­բե­րի մեծ կու­տա­կում­ներ, ու նրան բա­ցար­ձակ չէր մտա­հո­գում, որ ոս­տի­կան­նե­րը, ի­րար շատ մոտ կանգ­նե­լով, կա­րող են վա­րա­կի տա­րած­ման պատ­ճառ դառ­նալ։ Սա ար­դեն նրան չէր հե­տաք­րք­րում, նա լու­սան­կար­ներ չէր տա­րա­ծում իր է­ջում՝ որ­պես մեր ժո­ղովր­դի «ան­կազ­մա­կերպ» լի­նե­լու ա­պա­ցույց։ Նրան պետք էր, որ ոս­տի­կան­նե­րը դի­մադ­րեին իր քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րին։ Մինչ այդ երկ­րում մեկ՝ կո­րո­նա­վի­րու­սի հա­ղոր­դիչ էր միա­ցել։ Ստաց­վել էր այն­պես, որ «կո­րո­նա­վի­րուսն ում շունն է» կար­գա­խոս ու­նե­ցո­ղը դար­ձել է ար­դեն կո­րո­նա­վի­րու­սի «եր­կր­պա­գու» և խո­սում է միայն այդ խնդ­րից։ Կար­ծես Հա­յաս­տա­նում ոչ սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­ներ կան, ոչ ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցեր (այս ըն­թաց­քում մենք ար­տա­քին հար­թա­կում խայ­տա­ռակ պար­տու­թյուն­ներ ենք կրում)։ Էլ չենք խո­սում այն մա­սին, որ տն­տե­սու­թյու­նը երկ­նիշ ցու­ցա­նիշ­նե­րով է ան­կում ապ­րում։

-Ո՞րն է ձեր մատ­նան­շած խն­դիր­նե­րից դուրս գա­լու ել­քը։

-Այս ի­րա­վի­ճա­կում միակ ել­քը քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ճա­նա­պարհն է և հա­կաճգ­նա­ժա­մա­յին նոր կա­ռա­վա­րու­թյան ձևա­վո­րու­մը՝ նոր վար­չա­պե­տի գլ­խա­վո­րու­թյամբ։ Այս իշ­խա­նու­թյունն ար­դեն տա­նուլ է տվել, ի­րենց սի­րած տեր­մի­նով ա­սեմ, հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին պա­տե­րազ­մը։ Մենք ոչ թե տա­նուլ ենք տա­լիս, այլ ար­դեն տվել ենք։ Հի­մա պար­տու­թյան հետևանք­ներն ենք տես­նում։ Մենք պարտ­վել ենք դեռ մարտ ամ­սին, երբ պետք էր ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րար­վեր։ Սա­կայն թո­ղե­ցինք, որ թշ­նա­մին մեր սահ­մանն անց­նի, մտ­նի մեր թի­կունք ու ա­մեն մե­կի բնա­կա­րան։ Իսկ մնա­ցած խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե պա­տե­րազմ է, ե­կեք իշ­խա­նու­թյա­նը չքն­նա­դա­տենք, ըն­դա­մե­նը դե­մա­գո­գիա է։ Այս իշ­խա­նու­թյունն այդ պա­տե­րազ­մում վա­ղուց պարտ­վել է։

-Վե­րա­դառ­նա­լով նա­խօ­րեի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան բազ­մա­թիվ ու­ժեր այ­սօր պա­հան­ջում են իշ­խա­նա­փո­խու­թյուն, սա­կայն ըն­դա­մենն օ­րեր ա­ռաջ նույ­նա­բո­վան­դակ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ԲՀԿ ղե­կա­վա­րի հան­դեպ իշ­խա­նու­թյու­նը սկ­սեց կոշտ ճնշում գործադրել։ Ին­չու՞ հենց Ծա­ռու­կյա­նին չներ­վեց նման հայ­տա­րա­րու­թյու­նը։

-Գա­գիկ Ծա­ռու­կյանն ու­նի խոր­հր­դա­րա­նում թվով երկ­րորդ խմ­բակ­ցու­թյու­նը, ու­նի կու­սակ­ցու­թյուն, կա­րող է փո­ղոց մարդ հա­նել, տի­րա­պե­տում է կա­պի­տա­լի, որն ար­դեն Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան հա­մար վտանգ է ներ­կա­յաց­նում։ Ծա­ռու­կյա­նի հայ­տա­րա­րու­թյունն ըն­դա­մե­նը պատր­վակ էր, ա­ռիթ, որ­պես­զի Փա­շի­նյա­նը դի­մի նրա դեմ լայ­նա­մասշ­տաբ հար­ձակ­ման։ Հա­յաս­տա­նում նեո­բոլշևի­կյան ու­ժեր են ե­կել իշ­խա­նու­թյան և դա­սա­կար­գա­յին ան­հա­մա­տե­ղե­լիու­թյուն ու­նեն բուր­ժուա­զիա­յի ու հատ­կա­պես խո­շոր բուր­ժուա­զիա­յի հետ։ Իսկ Ծա­ռու­կյանն այն մեծ խո­չըն­դոտ­նե­րից մեկն է, ո­րը թույլ չի տա Փա­շի­նյա­նին սե­փա­կա­նու­թյան լայ­նա­մասշ­տաբ վե­րա­բաշ­խում ա­նել և կա­պի­տա­լը մեկ մար­դու, ի­մա՝ իր ձեռ­քում կու­տա­կել։ Ե­թե Սերժ Սարգ­սյա­նի հե­ռա­ցու­մով Փա­շի­նյանն իր հա­մար իշ­խա­նու­թյան խն­դիր լու­ծեց, հի­մա Ծա­ռու­կյա­նին և մյուս քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րին լռեց­նե­լով, Փա­շի­նյա­նը կա­պի­տա­լի կու­տակ­ման հարցն է լու­ծում։ Գործ ու­նենք սե­փա­կա­նու­թյան վե­րա­բաշխ­ման խնդ­րի հետ։ Այ­սինքն, Ծա­ռու­կյանն այդ ե­լույթն ու­նե­նար, թե ոչ, միևնույն է, գե­նե­տիկ և դա­սա­կար­գա­յին հա­կա­սու­թյու­նը նրա հետ լի­նե­լու էր։

-Ստաց­վում է, որ ա­ռա­ջի­կա­յում նույն ուղ­տը չո­քե­լու է նաև մյու՞ս գոր­ծա­րար­նե­րի դռա­նը, ան­կախ հան­գա­ման­քից, թե նրանք այ­սօր ինչ հա­ջո­ղու­թյամբ են սեր­տա­ճել գոր­ծող իշ­խա­նու­թյան հետ։

-Ե­թե մյուս գոր­ծա­րար­նե­րին թվում է, թե Փա­շի­նյա­նի հետ լե­զու են գտել, մուծ­վում են, Ծա­ռու­կյա­նի բախ­տին չեն ար­ժա­նա­նա, չա­րա­չար սխալ­վում են, սա տո­տա­լի­տար մտա­ծո­ղու­թյամբ իշ­խա­նու­թյուն է, որն իր քայ­լերն ի­րա­կա­նաց­նում է ամ­բո­խի ա­նու­նից, նրա հաշ­վին և ժո­ղովր­դի դեմ։ Ա­նու­նը դնում է թա­լա­նի և կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քար, բայց թա­լա­նով ու կո­ռուպ­ցիա­յով ի­րենք են զբաղ­վում, պար­զա­պես ամ­բո­խա­հա­ճո նա­խա­դա­սու­թյուն­նե­րի ներ­քո։ Երկ­րում սո­ղա­ցող սե­փա­կա­նու­թյան վե­րա­բաշ­խում է տե­ղի ու­նե­նում։ Փա­շի­նյա­նը քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյուն, գոր­ծըն­կե­րու­թյուն ու նմա­նա­տիպ հաս­կա­ցու­թյուն­ներ չի ըն­դու­նում, տո­տա­լի­տար մտա­ծո­ղու­թյուն ու­նի և հաս­կա­նում է, որ ե­թե իր վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս գա կա­պի­տա­լը, կա­րող է դա քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խո­սու­թյան ու հետևանք­նե­րի բե­րել։ Դրա հա­մար փոր­ձում է վե­րաց­նել կա­պի­տա­լի բո­լոր այ­լընտ­րան­քա­յին աղ­բյուր­նե­րը, որ­պես­զի Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կան պայ­քարն իս­պառ մա­հա­նա։ Ֆոր­մալ ա­ռու­մով հայ­տա­րա­րե­լով, որ ին­քը ժո­ղովր­դա­վար է, ի­րա­կա­նում Փա­շի­նյա­նը հա­կա­ժո­ղովր­դա­վա­րա­կան և հա­կա­ժո­ղովր­դա­կան իշ­խա­նու­թյուն է ձևա­վո­րում։ Ա­ռանց ընդ­դի­մա­խո­սու­թյան հնա­րա­վոր չէ պատ­կե­րաց­նել ժո­ղովր­դա­վա­րար հա­րա­բե­րու­թյուն­ներ։ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, թե կա եր­կու սու­բյեկտ՝ ին­քը և ամ­բո­խը (ի­հար­կե, ամ­բոխն որ­պես օ­բյեկտ է օգ­տա­գոր­ծում, բայց սի­րա­շա­հե­լու հա­մար ա­նու­նը դրել է ժո­ղո­վուրդ ու ա­սում է, թե սու­բյեկտ է)։ Ի­րա­կա­նում նա միա­հե­ծան իշ­խա­նու­թյուն է ի­րա­կա­նաց­նում, ո­րը հա­ճախ գռե­հիկ դրսևո­րում­ներ է ստա­նում, մաս­նա­վո­րա­պես իր ձայ­նով դի­մակ կրե­լու քա­րո­զը ոս­տի­կա­նա­կան մե­քե­նա­նե­րով տա­րա­ծե­լը։ Այդ մարդն ի­րեն պատ­կե­րաց­նում է նա­խա­գահ, պա­րետ, գյու­ղա­պետ, նա­խա­րար, տաք­սու վա­րորդ... Տո­տա­լի­տար մտա­ծո­ղու­թյամբ Փա­շի­նյա­նը «ժո­ղովր­դա­վո­րու­թյուն» տեր­մինն օգ­տա­գոր­ծում է մի­միայն իր ըն­տա­նեա­պե­տու­թյունն ամ­րապն­դե­լու հա­մար։ Ծա­ռու­կյա­նը դրան խո­չըն­դո­տող խո­շոր օ­ղակ­նե­րից մեկն է։ Ե­թե ընդ­դի­մա­դիր դաշ­տը թույլ տվեց, որ այդ օ­ղա­կը վե­րաց­վի, հե­տա­գա­յում մյուս­ներն էլ են խն­դիր ու­նե­նա­լու։ Դրա հա­մար բո­լորն ի­րենց հա­վակ­նու­թյուն­նե­րը մի կողմ պի­տի թող­նեն և միա­վոր­վեն «կոն­սեն­սուս-1» գա­ղա­փա­րի շուր­ջը։ Այս իշ­խա­նու­թյու­նը մեր երկ­րի անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիքն է։

Զրույ­ցը՝

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Այս խորագրի վերջին նյութերը