Լրահոս

30.03.2011 14:04


ԵԱՀԿ նախագահ. «ԼՂ հիմնահարցում առաջընթացի համար որոշակի տարածություն է նկատվում»

ԵԱՀԿ նախագահ. «ԼՂ հիմնահարցում առաջընթացի համար որոշակի տարածություն է նկատվում»

ԵԱՀԿ նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը Կովկաս կատարած իր այցից հետո հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ առաջխաղացման համար որոշակի տարածություն է նկատվում։

Հղում անելով «DELFI»–ին՝ Լիտվայի ԱԳՆ ղեկավարը պատասխանել է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան վերջերս, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, իր կատարած այցին  վերաբերող հարցերին։

Նրա խոսքերով՝ տարածաշրջան կատարած իր այցը «դաշտային» էր, որը հնարավորություն է տվել տեղեկություն հավաքել և գնահատել որոշակի առաջխաղացումների հնարավորությունը, ինչպես նաև տեղում հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ։

Նայելով, թե ինչպես են զարգանում իրադարձությունները յուրաքանչյուր երկրում, կարելի բարեփոխումների ու դեմոկրատիայի ուղղությամբ որոշակի դրական տեղաշարժ տեսնել։ Տարբեր արագություններ ու տարբեր դժվարություններ, բայց և դրական գործընթացներ նկատվում են յուրաքանչյուր երկրում։ Գործընթացները կարող էին ավելի արագ գնալ, եթե լարվածության ու սառեցված հակամարտությունների օջախներ չլինեին։ Եթե վերցնենք ԼՂ հիմնահարցը, ես ինքս համոզվել եմ, որ Սոչիի հանդիպումից հետո առաջընթացի համար որոշակի տարածություն կա։

Մինսկի խումբը աշխատում է՝ չնայած որ իր համանախագահներին հաճախակի քննադատում են, իսկ քննադատում են, քանի որ չեն տիրապետում նրա գործունեության մասին տեղեկությանը։ Այն, ինչ նրանք առաջարկում են կողմերին ՌԴ նախագահի աջակցությամբ, կարծում եմ, առաջընթացի լուրջ հիմքեր են։ Սակայն ՄԽ–ը չի լուծի կողմերի խնդիրը։ Այն կարող է առաջարկել ցանկացած նախագիծ, բայց եթե չլինի բոլոր կողմերի քաղաքական կամքը, ոչ ոք իրադրությունը կարգավորման ուղղությամբ չի տանի,–ասել է Աժուբալիսը։

Լիտվայի արտգործնախարարի կարծիքով՝ շփման գծից դիպուկահարների դուրսբերումը դրական արդյունքների կհանգեցնի։

Այս խորագրի վերջին նյութերը