Վտանգավոր է ոչ այնքան ԲՀԿ-ն, որքան նման տոտալիտար մտածողությամբ վարչապետը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Իշխանությանը քննադատող անձինք և ուժերը՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, կոշտ հակազդեցության են արժանանում, և հանրային ընկալումը միանշանակ է՝ սա քաղաքական հետապնդում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Հետաքրքրական է՝ Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանն ունե՞ն քայլերի հաջորդականություն տարբեր սցենարների դեպքում: Եթե, օրինակ, ԲՀԿ-ն մանդատները վայր դնի, դրան միանա նաև ԼՀԿ-ն, ի՞նչ է անելու գործող իշխանությունը: Երկրում երկու տարի լարվածության մթնոլորտ ստեղծողը Նիկոլ Փաշինյանն է, և քանի դեռ նա իշխանության է, երկրում մշտական լարվածություն է լինելու»,-ասել է քաղաքագետը:
Ըստ Դանիելյանի՝ կառավարության հրաժարականի պահանջը նորմալ քաղաքական գործընթաց է, և որևէ նախկին իշխանություն նման հիստերիայի չի մատնվել այդ պահանջը լսելիս. «Ինչո՞ւ է իշխանությունը ցավագին տանում այդ պնդումները: Դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր հոգեկերտվածքով հեռու է ժողովրդավարության արժեքային համակարգից, նա տոտալիտար մտածողությամբ անձ է: Այլ երկրներում քաղաքական ուժերին «բացիլ» անվանելը կամ «քաղաքական աղբանոց» ուղարկելը կբերեր հրաժարականի և պատասխանատվության»:
Քաղաքագետի կարծիքով՝ տարակուսելի է հատկապես եվրոպական արժեքային համակարգ կրող անձանց ու կառույցների լռությունը. «Կյանքը ցույց տվեց, որ մենք քաղաքացիական հասարակություն չունենք: Քաղաքական և իրավապաշտպան հարցերը չի կարելի դարձնել աշխարհաքաղաքական հարց և սպասարկել տարբեր ուժային կենտրոնների: Սա սարսափելի մեծ վտանգ է, և այս իշխանության ամենամեծ հանցանքներից մեկն այն է, որ ոչ միայն թույլ է տալիս, այլև մասնակցում է այդ խաղին»:
Ստեփան Դանիելյանի պնդմամբ՝ կարևոր է, որ ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվեն առաջիկա անցումային կառավարության արհեստավարժ բնույթի մասին. «Այսօր Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ցածր է 20 տոկոսից: Ժամանակին նրա իշխանության հիմքը հանրության ներգրավվածությունն էր: Այսօր՝ համավարակի պայմաններում, մենք աշխարհի վատագույն կառավարվող երկրներից ենք: Իշխանությունը, օգտվելով համավարակից, մյուս քաղաքական ուժերին մեջքից հարվածում է և գնում ռեպրեսիաների»:
Քաղաքագետի պնդմամբ՝ ԱԱԾ-ի և ոստիկանության առջև այսօր դրված է ներքին ռեպրեսիաների խնդիր, և դա վիրավորական է սպաների ու գեներալների համար:
«Մեր քաղաքական ուժերը, նախևառաջ իշխանությունը, չունեն պատասխանատվություն երկրի առջև: Այս իշխանությունն օրինական ընտրություն թույլ չի տա»,-ասել է Դանիելյանը՝ հավելելով. «Այսօր ԲՀԿ-ի հերթն է, վաղը՝ ամբողջ քաղաքական դաշտի և մամուլի: Պետք է այս ամենը դադարեցնել. վտանգավոր է ոչ այնքան ԲՀԿ-ն, որքան նման վարչապետը»:

Աղբյուրը՝ tert.am