Ի. Զաքարյանը մասնակցել է Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական և արաբական կազմակերպությունների 3-րդ համագումարի աշխատանքներին
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում մարտի 29-ից մենկարկած Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական և արաբական կազմակերպությունների 3-րդ համագումարի աշխատանքներին:
Արաբական և եվրոպական 45 բարձրագույն վերահսկիչ մարմինները քննարկել են տնտեսական, սոցիալական բնույթի տարածաշրջանային և ազգային մարտահրավերների ներկա վիճակը:
Վերահսկիչ պալատների պատասխանատուները կարևորել են վերահսկիչ պալատների աշխատանքի արդյունավետության բարձրացումը և նախանշել այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերը, այդ թվում` կոռուպցիայի դեմ տարվող պայքարի օպտիմալացում, կենտրոնացում և հստակեցում, ինչպես նաև վերահսկիչ պալատների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ավելի ամրապնդում:
Աշխատանքային այցի շրջանակում Իշխան Զաքարյանն առանձին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Իսպանիայի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Վրաստանի, Թուրքիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների վերահսկիչ մարմինների ղեկավարների հետ, և քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև ճշտվել երկկողմ այցելությունների կոնկրետ ժամանակացույցները:
Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական և արաբական կազմակերպությունների 3-րդ համագումարի աշխատանքները կավարտվեն մարտի 31-ին:

ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայություն