Լրահոս

30.03.2011 12:53


1200 ընտանիք առավել կարիքավոր է

Երևանում նախատեսվող փախստականների անօթևանության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի ներկայացման շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Փոխվարչապետը նշել է, որ համաժողվի նպատակը հիմնախնդրի լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության և միջազգային դոնոր հանրության ջանքերի համատեղումն է:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ հաշվառված ընտանիքներից ներկայումս հանրապետությունում առկա է մոտ 1200 առավել կարիքավոր ընտանիք, որոնցից ավելի քան 800-ը` միայն Երևանում։

Համաժողովի կազմակերպման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից ներկաներին փոխանցվեցին նրանց երկրների կառավարություններին և կազմակերպությունների ղեկավարությանն ուղղված մասնակցության հրավերները:

Այս խորագրի վերջին նյութերը