Աշխարհ

15.06.2020 19:21


Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ զորահանդեսի

Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ զորահանդեսի

Հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք «Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար Ադրբեջանի ԶՈւ 75 զինծառայող մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ֊ն։

Նշենք, որ շքերթին մասնակցելու համար Մոսկվա է մեկնելու նաև ՀՀ ԶՈւ 75 զինծառայող։ Ներկա կլինի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ զորահանդեսն ամեն տարի անցկացվում է մայիսի 9-ին, սակայն այս տարվա ապրիլին հետաձգելու որոշում կայացվեց՝ պայմանավորված նոր կորանավիրուսի համաճարակով։

Տեղեկություն կա, որ մինչ չեղարկվելը ՌԴ ԶՈւ մոտ 300 զինծառայող «Ալաբինո» զորավարժարանում փորձերի ժամանակ վարակվել էր նոր կորոնավիրուսով։ Ամեն տարի զորահանդեսին մասնակցում է մինչև 20 հազար զինծառայող։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը