Լրահոս

30.03.2011 12:50


Վրաստանը Սև ծովի ափին նավթավերամշակման գործարան կկառուցի

Մոտակա երկու շաբաթում Վրաստանը կորոշի, թե ով է լինելու երկրի սևծովյան ափի նավթավերամշակման գործարանի իր շինարարական գործընկերը։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»–ը՝ հղում անելով Վրաստանի նավթի և գազի ընկերության առևտրային տնօրեն Դավիթ Օնիանիին։

Կառուցման հստակ վայրը դեռ չի նշվում։ Օնիանիի խոսքերով՝ բոլոր տեխնիկական հարցերը պետք է որոշվեն մոտակա երկու տարիների ընթացքում, իսկ նավթավերամշակման գործարանը պետք է կառուցվի 2015թ.։

Հայտնի է, որ նոր գործարանում մշակվելու է Ադրբեջանից, ինչպես նաև այլ երկրների ներմուծվող նավթը, որի համար Վրաստանն այժմ տարանցիկ երկիր է։

Այս խորագրի վերջին նյութերը