Թուրքիայում հայ եղբայրների երբեմնի առանձնատունը վերածվել է ռեստորանի (լուսանկարներ)
Ներկայիս Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմական Մարաշ) նահանգի 150 տարվա հայկական առանձնատունը ռեստորանի է վերածվել։
Շենքի նկուղային հարկը կառուցվել է 1870թ․ երկու հայ բժիշկ եղբայրների կողմից և մինչև 1905 թվականը այն եղել է նրանց աշխատավայրը։ 1905-ից հետո կառուցվել է առաջին և երկրորդ հարկերը ու մինչև 1915թ․ Հայոց ցեղասպանությունը եղել է առանձնատուն։ Թուրքական իշխանությունները 1919թ․ այդ առանձնատունը վաճառքի են հանել, և այն գնել է թուրքական Զաբուն ընտանիքը։
1915-1959թթ․ ընթացքում շինությունը վերածվել է փոստային գրասենյակի, իսկ 1959թ-ից հետո նկուղային հարկը շահագործվել է որպես վիրահատարան և ոսկերչական արհեստանոց։ Մյուս հարկերը մինչև 2000-ականները ծառայում էին որպես առանձնատուն։
Հայերի լքյալ այս գույքը վերակառուցելու և զբոսաշրջության նպատակով շահագործելու համար 2000-ականներիին թուրքական Զաբուն ընտանիքից անցել է Քահրամանմարաշի առևտրի և արյունաբերության պալատին։
Նշվում է, որ 2011թ․ սկսված վերակառուցման աշխատանքներն ավարտին են հասել 2013թ.` ժամանակի տեսքին և ճարտարապետական կառույցին համարժեք։
Թուրքիայում շենքը հայտնի է «Zabun Konağı» (Զաբունների առանձնատուն) անվամբ։ Շենքն ունի 7 սենյակ։
Այժմ առանձնատունը որպես ռեստորան է շահագործվում երիտասարդ թուրք գործարար Ահմեդ Յուվայափանի կողմից։ Նա թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտնել է, որ ռեստորանում մատուցում են տարածաշրջանին բնորոշ ավանդական ուտեստներ, ինչպես նաև Մարաշի հայտնի պաղպաղակը (այծի կաթից պատրաստված)։

Աղբյուրը՝ ermenihaber.am