Աշխարհ

15.06.2020 22:35


«Տիտանիկ» նավի խորտակումից գրեթե 108 տարի անց աճուրդի է հանվել նավը խորտակած այսբերգի լուսանկարը (լուսանկարներ)

«Տիտանիկ» նավի խորտակումից գրեթե 108 տարի անց աճուրդի է հանվել նավը խորտակած այսբերգի լուսանկարը (լուսանկարներ)

«Տիտանիկ» նավի խորտակումից գրեթե 108 տարի անց աճուրդի է հանվել նավը խորտակած այսբերգի լուսանկարը, գրում է Daily Mail-ը։

Այսբերգի սևուսպիտակ լուսանկարն Ատլանտյան օվկիանոսը հատելիս արել է մեկ այլ ուղևորատար նավի կապիտան՝ «Տիտանիկ»-ի խորտակումից երկու օր առաջ։

SS Etonian նավի կապիտանը՝ նավապետ Վուդը, աչքի է ընկել լուսանկարչության հանդեպ սիրով և հսկայական այսբերգը լուսանկարել է իր լուսանկարչական ապարատով:

Հատկանշական է, որ նա նշել է աշխարհագրական կոորդինատները, որոնք գրեթե համընկնում են 40 ժամ անց «Տիտանիկին» բախված այսբերգի աշխարհագրական կոորդինատների հետ։

Վուդը, «Տիտանիկի» խորտակման լուրը լսելով, լուսանկարն ուղարկել է իր մեծ պապին՝ լուսանկարին կից նամակում պնդելով, որ հենց այդ այսբերգն է խորտակել «Տիտանիկը»։

Լուսանկարում նա սև թանաքով մակագրել է՝ «Այսբերգը տեսանկարվել է կապիտան Վուդի կողմից՝ ապրիլի 12-ին՝ ժամը 4-ին»։

Վերջին հարյուրամյակի ընթացքում ներկայացվել են սառցաբեկորների մի քանի լուսանկարներ, որոնք արվել են բախումից առաջ և հետո: Սակայն Վուդի՝ այսբերգի արտասովոր լուսանկարը, կարծես, լիովին համընկնում է ականատեսների ՝ «Տիտանիկ» նավը խորտակած այսբերգի էսքիզների և նկարագրությունների հետ:

Լուսանկարն ու նամակն այժմ աճուրդում վաճառվում են գրեթե 15 հազար դոլարով։

«Տիտանիկը» 1912 թվականի ապրիլի 14-ի երեկոյան ժամը 22։20-ին բախվել է այսբերգին և խորտակվել երեք ժամ անց։ Քանի որ փրկամակույկներում տեղը բավականացնում էր միայն նավի վրա գտնվողների կեսին տեղավորելու համար, դրանցում առաջին հերթին տեղավորում էին կանանց և երեխաներին։ Ապրիլի 15-ին՝ ժամը 2։20-ին, երկու մասի բաժանված «Տիտանիկ»-ը խորտակվեց՝ խլելով 1496 մարդու կյանք: 712 փրկված մարդկանց օգնության հասավ «Կարպատիա» շոգենավը։ «Տիտանիկ»-ի բեկորները գտնվում են 3750 մ խորությունում։

Աղբյուրը՝ tert.am

This photograph, showing an iceberg thought to have been the same one struck by the Titanic, was taken just two days before the ill-fated disaster that killed 1,522 people on April 14, 1912Once he reached New York, Captain Wood wrote to his great-grandfather to tell him about the huge iceberg he had seen while making his Atlantic crossing on the SS EtonianCaptain Wood's photograph and letter are now being sold at auction for an estimated £12,000A photo of Titanic leaving Southampton on Aptil 10, 1912, four days before disaster struck

Այս խորագրի վերջին նյութերը