Լրահոս

30.03.2011 11:46


Հրդեհներ

Մարտի 29-ին՝ժամը 14.35-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 17 շենքի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.10-ին, մարվել`16.05-ին:     Այրվել է 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 14.53-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.07-ին, մարվել`15.18-ին: Ֆ.Սարգսյանի տան բակում այրվել է պահեստավորված 60 հակ անասնակեր:

Նույն օրը՝ժամը 15.39-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 4/3 հասցեում` պտուղ-բանջարեղենի չգործող սառնարանում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ  և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.50-ին, մարվել`18.08-ին: Այրվել է սառնարանի ջերմամեկուսիչ շերտը 100քմ մակերեսով:

Նույն օրը՝ժամը 17.41-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորում՝ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհի 13-րդ կմ-ի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.53-ին, մարվել` 18.04-ին: Այրվել է 2000քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը