-Այդ մասին Հայաստանի մեր կազմակերպությունն արդեն տվել է իր գնահատականը հիմնված իրավիճակի բազմակողմանի վերլուծումների և մասնագիտական տեսակետների համադրման վրա: Համաճարակը անշուշտ համաշխարհային փորձություն է` ժողովուրդների և պետությունների համար: Ոչ մեկ երկիր, ոչ մեկ կառավարություն լիարժեք պատրաստ չէր այդ ծավալի առողջապահական, տնտեսական, մարդկային, հոգեբանական, անվտանգային և այլ խնդիրների դիմակայելու համար: Բայց պետական հաստատությունների, կառավարության կազմակերպած աշխատանքն է, որ պարտավոր է հնարավոր դարձնել արագ արձագանքելը, համարժեք լուծումներ գտնելը, նախ` կասեցնելով վարակի հետագա տարածումը, ապա` նրա դեմ արդյունավետ պայքար շղթայազերծելով: Ցավոք, ճիշտ այս առումով ՀՀ կառավարությունը թույլ տվեց լուրջ սխալներ, որոնց հետևանքով է նաև այսօրվա մտահոգիչ ու վտանգավոր իրավիճակը: Տակավին ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը կդրսևորի պետական մտածողություն ու դրանից բխող գործելաոճ: Հակառակ պարագայում կունենանք անդառնալի կորուստներ, որոնց ամբողջ պատասխանատվությունը կրելու է ԱԺ մեծամասնութիւնը, ՀՀ կառավարությունը, անձամբ`վարչապետը:
-Ճիշտ եք: Բազմաթիվ առաջարկներ ներկայացված ՀՅԴի, այլ քաղաքական կուսակցությունների և մասնագետների կողմից, իշխանությունը պարզապես անտեսեց, իսկ երբ շարունակական պնդումներից հետո փորձ եղավ մասնակիորեն նկատի առնել կամ կիսատ-պռատ արձագանքել`արդեն ուշ էր: Արդյունքը եղավ այն, որ կառավարությունը ինքն իրեն զրկեց համաճարակի դեմ պայքարի առնչությամբ մասնագիտական աջակցությունից: Հակառակ այս մթնոլորտին ՀՅԴ Բյուրոն համայն հայությանը մղեց հասնելու Հայաստանին օժանդակության. իր շարքերով, մարմիններով, ուղեկից կառոյցներով (ՀՕՄ, ՀՄԸՄ, Համազգային), երիտասարդական և ուսանողական միություններով առաջին օրերից իսկ անցավ աշխատանքի, կատարեց առաքումներ և հաստատեց ծրագրեր ու այսօր էլ հայտնում է իր պատրաստակամությունը հասնելու Հայաստանի ու Արցախի ժողովրդի կարիքներին: Բնականաբար ակնկալում էինք, որ համահայկական պատրաստակմության պատեհ առիթն օգտագործելով՝ համախումբ մթնոլորտով, միասնական ճակատով և համայն ազգի միջոցներով կարողանանք պայքարել համաճարակի դեմ: Նման համախմբման նախաձեռնողը իշխանությունն ինքը պետք է հանդիսանար՝ խորհրդակցության հրավիրելով բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի համախոհությամբ դիմագրավեին ճգնաժամի մարտահրավերները: Իշխանությունը պարտ էր դրսևորել քաղաքական կամք՝ ամեն տարակարծություն մեկ կողմ դնելով բոլորին համախմբելու, միասնական ծրագրեր մշակելու և դրանք համախոհությամբ իրագործելու համար: Սակայն ճգնաժամի այս օրերին իշխանութիւնը չմնաց իր առաքելության բարձրության վրա: իշխանությունը ոչ միայն այդ չնախաձեռնեց, այլ նույնիսկ այս իրավիճակում կատարեց պառակտիչ հայտարարություններ ու այլընտրանքային տեսակետների հանդեպ անհանդուրժողականության դրսևորումներ: Խորհուրդներին անսալու, օգնութեան համար երկարած ձեռքը բռնելու, ձախող ընթացքից հրաժարվելու և սեփական սխալները սրբագրելու փոխարեն՝ անընդհատ փորձեց մեղավորներ փնտրել։ և կրկին ականատես եղանք իշխանության կողմից գռեհիկ ոճով ներքին թշնամիներ որոնելու և բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականության: Իսկ վերջին զարգացումները արդեն վկայում են ընդդիմությանը լռեցնելու նպատակով գործադրվող բռնաճնշումների մասին։
-Ոչ միայն: Այսօր, իշխանության տեսակետից տարբեր խոսքի հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքը համատարած է: Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի այդ ելույթին, ապա նրանում հնչած արտահայտությունները թե բովանդակությամբ, թե ձևով, թե օգտագործված բառապաշարով հարիր չէին պետության առաջնորդին, քաղաքական ղեկավարին: Բովանդակային քննադատության և հստակ առաջարկներին նման ձևաչափով պատասխանելը ոչ միայն քաղաքական սխալ է, այլև լրջագույն հիմնախնդիրների դիմակայող հասարակությանը թուլացնող քայլ: Անթույլատրելի, անընդունելի, վտանգավոր քայլ: Ըստ երևույթին, վարչապետը չի հասկացել կամ դիտմամբ թերագնահատում է Դաշնակցության էությունը, ուժը, կամքն ու ոգին։
-Նկատի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ նպատակը պետք է լինի ներազգային համերաշխությամբ ճգնաժամի հաղթահարումը և ազգային ուղեգծին համապատասխան երկրի անվտանգ զարգացման ապահովումը։ Իսկ այս բոլորը ենթադրում է նոր որակի իշխանության ձևավորում։
Անհրաժեշտ է ներազգային համերաշխությամբ ճգնաժամի հաղթահարումը՝ նոր որակի իշխանության ձևավորմամբ
Yerkir.am-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը
-Ինչպե՞ս եք գնահատում համավարակի դեմ պայքարի այսօրվա վիճակը:
-Այդ մասին Հայաստանի մեր կազմակերպությունն արդեն տվել է իր գնահատականը հիմնված իրավիճակի բազմակողմանի վերլուծումների և մասնագիտական տեսակետների համադրման վրա: Համաճարակը անշուշտ համաշխարհային փորձություն է` ժողովուրդների և պետությունների համար: Ոչ մեկ երկիր, ոչ մեկ կառավարություն լիարժեք պատրաստ չէր այդ ծավալի առողջապահական, տնտեսական, մարդկային, հոգեբանական, անվտանգային և այլ խնդիրների դիմակայելու համար: Բայց պետական հաստատությունների, կառավարության կազմակերպած աշխատանքն է, որ պարտավոր է հնարավոր դարձնել արագ արձագանքելը, համարժեք լուծումներ գտնելը, նախ` կասեցնելով վարակի հետագա տարածումը, ապա` նրա դեմ արդյունավետ պայքար շղթայազերծելով: Ցավոք, ճիշտ այս առումով ՀՀ կառավարությունը թույլ տվեց լուրջ սխալներ, որոնց հետևանքով է նաև այսօրվա մտահոգիչ ու վտանգավոր իրավիճակը: Տակավին ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը կդրսևորի պետական մտածողություն ու դրանից բխող գործելաոճ: Հակառակ պարագայում կունենանք անդառնալի կորուստներ, որոնց ամբողջ պատասխանատվությունը կրելու է ԱԺ մեծամասնութիւնը, ՀՀ կառավարությունը, անձամբ`վարչապետը:
-Բայց ամիսներ առաջ մասնագետները, քաղաքական ուժերը ահազանգում էին, կառավարությանը անհետաձգելի միջոցառումների առաջարկներ ու համապարփակ ծրագրեր էին ներկայացնում:
-Ճիշտ եք: Բազմաթիվ առաջարկներ ներկայացված ՀՅԴի, այլ քաղաքական կուսակցությունների և մասնագետների կողմից, իշխանությունը պարզապես անտեսեց, իսկ երբ շարունակական պնդումներից հետո փորձ եղավ մասնակիորեն նկատի առնել կամ կիսատ-պռատ արձագանքել`արդեն ուշ էր: Արդյունքը եղավ այն, որ կառավարությունը ինքն իրեն զրկեց համաճարակի դեմ պայքարի առնչությամբ մասնագիտական աջակցությունից: Հակառակ այս մթնոլորտին ՀՅԴ Բյուրոն համայն հայությանը մղեց հասնելու Հայաստանին օժանդակության. իր շարքերով, մարմիններով, ուղեկից կառոյցներով (ՀՕՄ, ՀՄԸՄ, Համազգային), երիտասարդական և ուսանողական միություններով առաջին օրերից իսկ անցավ աշխատանքի, կատարեց առաքումներ և հաստատեց ծրագրեր ու այսօր էլ հայտնում է իր պատրաստակամությունը հասնելու Հայաստանի ու Արցախի ժողովրդի կարիքներին: Բնականաբար ակնկալում էինք, որ համահայկական պատրաստակմության պատեհ առիթն օգտագործելով՝ համախումբ մթնոլորտով, միասնական ճակատով և համայն ազգի միջոցներով կարողանանք պայքարել համաճարակի դեմ: Նման համախմբման նախաձեռնողը իշխանությունն ինքը պետք է հանդիսանար՝ խորհրդակցության հրավիրելով բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի համախոհությամբ դիմագրավեին ճգնաժամի մարտահրավերները: Իշխանությունը պարտ էր դրսևորել քաղաքական կամք՝ ամեն տարակարծություն մեկ կողմ դնելով բոլորին համախմբելու, միասնական ծրագրեր մշակելու և դրանք համախոհությամբ իրագործելու համար: Սակայն ճգնաժամի այս օրերին իշխանութիւնը չմնաց իր առաքելության բարձրության վրա: իշխանությունը ոչ միայն այդ չնախաձեռնեց, այլ նույնիսկ այս իրավիճակում կատարեց պառակտիչ հայտարարություններ ու այլընտրանքային տեսակետների հանդեպ անհանդուրժողականության դրսևորումներ: Խորհուրդներին անսալու, օգնութեան համար երկարած ձեռքը բռնելու, ձախող ընթացքից հրաժարվելու և սեփական սխալները սրբագրելու փոխարեն՝ անընդհատ փորձեց մեղավորներ փնտրել։ և կրկին ականատես եղանք իշխանության կողմից գռեհիկ ոճով ներքին թշնամիներ որոնելու և բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականության: Իսկ վերջին զարգացումները արդեն վկայում են ընդդիմությանը լռեցնելու նպատակով գործադրվող բռնաճնշումների մասին։
-Նկատի ունեք վարչապետի ելույթի որակո՞ւմները ՀՅԴ հասցեին
-Ոչ միայն: Այսօր, իշխանության տեսակետից տարբեր խոսքի հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքը համատարած է: Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի այդ ելույթին, ապա նրանում հնչած արտահայտությունները թե բովանդակությամբ, թե ձևով, թե օգտագործված բառապաշարով հարիր չէին պետության առաջնորդին, քաղաքական ղեկավարին: Բովանդակային քննադատության և հստակ առաջարկներին նման ձևաչափով պատասխանելը ոչ միայն քաղաքական սխալ է, այլև լրջագույն հիմնախնդիրների դիմակայող հասարակությանը թուլացնող քայլ: Անթույլատրելի, անընդունելի, վտանգավոր քայլ: Ըստ երևույթին, վարչապետը չի հասկացել կամ դիտմամբ թերագնահատում է Դաշնակցության էությունը, ուժը, կամքն ու ոգին։
-Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ելքը։