Լրահոս

30.03.2011 10:36


ՌԴ կառավարությունը հաստատել է Գյումրիի ռազմաբազայի վերաբերյալ արձանագրությունը

Ուսաստանի Դաշնության կառավարությունը հավանաության է արժանացրել և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին վավարեցման է ներկայացրել 1995թ. Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ երկկողմ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որով նախատեսվում է փաստաթղթի ժամկետների երկարաձգում։

Հիշեցնենք, որ 2010թ. օգոստոսին ստորագրվել էր Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու համաձայնագիր։ Փաստաթղթում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ պայմանագրի գործողության ժամկետն ավտոմատ կերպով երկարացվելու է հաջորդող հնգամյակով, եթե կողմերից ոչ մեկը պայմանագրի գործողության հերթական ժամկետի լրանալուց վեց ամսից ոչ ուշ գրավոր կերպով չտեղեկացնի մյուս կողմին ռազմաբազայի գործողության ժամկետի դադարեցման վերաբերյալ իր մտադրության մասին:

Այս խորագրի վերջին նյութերը