Ղազախստանի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Ղազախստանի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովը տեղեկացրել է, որ ինքը վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացված է:
«Բարեկամներ, ցավոք ստիպված եմ վատ տեղեկություն հաղորդել այն մասին, որ կորոնավիրուսի իմ վերջին թեստը դրական պատասխան է ցույց տվել: Ցավոք, սա առանց ախտանիշների դեպք չէ և ես հոսպիտալացվել եմ վարակաբանական հիվանդանոցում»,-գրել է Բիրտանովը իր ֆեյսբուքյան էջում:
Նա տեղեկացրել է նաև, որ խստորեն հետևել է սանիտարական կանոններին, սակայն ռիսկը առկա է բոլոր դեպքերում:
«Դա վերաբերում է նամանավանդ նրանց, որոնք աշխատում են և չեն կարող իրենց աշխատանքը հեռակա կատարել: Վերջին օրերին մի շարք շրջաններում վարակակիրների աճ է նկատվում, այդ թվում ձեռնարկատերերի, ձեռնարկությունների աշխատակիցների, բժիշկների, պետասշխատողների և ԶԼՄ ներկայացուցիչների շրջանում: Մեր բազմաթիվ քաղաքացիներ այժմ ինտենսիվ աշխատում են Ղազախստանում համաշխարհային ճգնաժամի և համաճարակի հետևանքների հետ կապված խնդիրները լուծելու համար: Հաճախ մեզ հարկավոր են դեմ առ դեմ հանդիպումներ, շրջայցեր մարզերով, այդ իսկ պատճառով մենք ավելի շատ ենք ենթակա վարակման ռիսկին»,-գրել է առողջապահության նախարարը:
Բիրտանովը բոլոր Ղազախստանցիներին կոչ է արել հետևել կարանտինային ռեժիմի կանոններին:
Ղազախստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 496 դեպք, վարակման հետևանքով մահացել է 73 մարդ:

Աղբյուրը՝ tert.am