ՌԴ ԱԳՆ. «ԼՂ հարցում տհաճ տարբերակները բավական հավանական են»
Հայ–ադրբեջանական, ԼՂ հակամարտության գոտում իսկապես լարվածության աճ կա, մասնավորապես հրադադարի կարգի խախտման դեպքերի աճ է նկատվում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Այս կարծիքին է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ (Կովկասի) բաժանմունքի տնօրեն Անդրեյ Քելինը։
Այս մասին նա հայտարարել է «Ռուսաստանի ձայն» ռադիոյի եթերում։
–Իհարկե, մտահոգության հիմքեր կան, այն իմաստով, որ դրանք որոշակի պայմաններում կարող են ավելիի վերածվել, բայց ընդհանուր առամամբ, մեկ անգամ էլ եմ ուզում ասել, իրավիճակն այդքան էլ վատ չէ, ինչպես անցյալում էր,–ասել է նա։
Նա ընդգծել է, որ սահմաններին լարվածություն կա, կան նաև բավական ռազմատենչ հայտարարություններ երկու կողմերից, և եթե այս սաստկացումը չդադարեցվի, ապա տհաճ տարբերակները բավական հավանական են։
–Դրա համար մենք անում ենք ամեն ինչ, որ դա տեղի չունենա,–ընդգծել է նա։
Նրա խոսքերով՝ հակամարտությունը հին է և շատ դժվար է այն ղեկավարել.
–Հիմա ընթանում է բանակցային փուլը։ Կցանկանայի հավատալ, որ ծայրահեղ դեպքում կմշակվեն սկզբունքները, եթե, իհարկե, առաջնահերթությունների փոփոխություն տեղի չունենան, և այդ երկրների քաղաքական տրամադրություններում նահանջներ չլինեն, ինչը ևս հնարավոր է։ Հնարավոր է իշխանության փոփոխություն։ Երբ իշխանությունը փոխվում է, բնականաբար, այն այլ կերպ է նայում՝ կարծես վերստուգելով արդեն արվածը։ Հուսանք, որ դա տեղի չի ունենա,–ավելացրել է Քելինը։