Լրահոս

30.03.2011 10:35


Պենտագոնը Լիբիայի ռազմական գործողությունների վրա ծախսել է ավելի քան 0,5 մլրդ դոլար

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Քեթլին Քեսլերը հայտարարել է, որ Լիբիայում ռազմական գործողությունների վրա ԱՄՆ–ի ծախսերը  հասել են 550 մլն դոլարի։

Նրա խոսքերով՝ այդ գումարի շուրջ 60%–ը ծախսվել է սարքավորումների և զինամթերքի, ինչպես նաև զինվորականներին ռազմական գործողությունների վայրեր տեղակայելու վրա։

Պենտագոնի հայտարարության համաձայն՝ միայն այս վերջին օրվա ընթացքում կոալիցիոն ուժերը Լիբիայի վրա ընդահնուր առմամբ իջեցրել են  «Տոմահավկ» տիպի 22 թևավոր հրթիռ (նրանցից յուրաքանչյուրն արժե ավելի  քան 1 մլն դոլար) և 115 օդային հարված են հասցրել։

Այս խորագրի վերջին նյութերը