Բեռլուսկոնին դերասան Ջորջ Քլունիին, որպես սեքս–երեկույթի գործով վկայի, հրավիրել է դատարան
Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի փաստաբանները դերասան Ջորջ Քլունիին խնդրել են դատարանում որպես վկա հանդես գալ անչափահասների հետ քաղաքական գործչի սեռկան հարաբերություններ ունենալու մասին դատական գործում։
Փաստաբանների հաղորդած տվյալների համաձայն՝ Քլունին և նրա ընկերուհին՝ իտալացի մոդել Էլիզաբեթ Կանալիսը, ներկա են եղել այն երեկույթներին, որի ժամանակ 74–ամյա քաղաքական գործիչը, ինչպես ենթադրվում է, օրգիաներ էր կազմակերպել մարմնավաճառների հետ։
Այն մասին, որ Քլունին և Կանալիսը այդ երեկույթներին ներկա են եղել, պատմել է Մարոկկոյից պարուհի Կարիմա Էլ–Մարուգը (հայտնի Ռուբի անունով)։ Նա Բեռլուսկոնիի գործով գլխավոր մեղադրող վկան է։
Անձամբ Քլունին հայտարարել է, թե վարչապետի փաստաբանների որոշումը տարօրինակ է համարում։
«TMZ» գործակալությունը հայտնում է, թե դերասանը հայտարարել է, որ Բելռուսկոնիի հետ ընդամենը մեկ անգամ է հանդիպել, այն էլ Դարֆուրին օժանդակություն ցույց տալու միջոցառման ժամանակ։