Ռայոլան Մխիթարյանին Ռոմայում պահելու նոր տարբերակ է մտածել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմայում» վարձակալության ավարտից հետո կարող է շարունակել մրցելույթները հռոմեացիների կազմում։
Football Italia-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլանմտադիր է «Ռոմայում» հանդես եկող իր մյուս հաճախորդի՝ Ջասթին Կլյուվերտի ծառայություններն առաջարկել «Արսենալին»։
Արդյունքում փոխանակման տրանսֆերի շնորհիվ Մխիթարյանը հիմնական պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ, իսկ Կլյուվերտը կտեղափոխվի «զինագործների» շարքեր։
Ջասթին Կլյուվերտի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Մխիթարյանի վարձակալությունը «Ռոմայում» ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Ռայոլան Մխիթարյանին Ռոմայում պահելու նոր տարբերակ է մտածել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմայում» վարձակալության ավարտից հետո կարող է շարունակել մրցելույթները հռոմեացիների կազմում։
Football Italia-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մտադիր է «Ռոմայում» հանդես եկող իր մյուս հաճախորդի՝ Ջասթին Կլյուվերտի ծառայություններն առաջարկել «Արսենալին»։
Արդյունքում փոխանակման տրանսֆերի շնորհիվ Մխիթարյանը հիմնական պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ, իսկ Կլյուվերտը կտեղափոխվի «զինագործների» շարքեր։
Ջասթին Կլյուվերտի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Մխիթարյանի վարձակալությունը «Ռոմայում» ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Աղբյուրը՝ tert.am